ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ երիտասարդները տապալել են թուրք ժխտողական պատմաբանի դասախոսությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Facebook

Լիբանանի Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում մի խումբ հայ երիտասարդներ ապրիլի 4-ին տապալել են Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշմամբ հայտնի թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըի դասախոսություն- քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամները խաղաղ ակցիայի միջոցով դատապարտել են Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ վանկարկելով «Ցեղասպանությունը ժխտող», «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար», «Ամոթ Թուրքիային», «Մենք այստեղ ենք»: Երիտասարդները կրել են սպիտակ շապիկներ, որոնց վրա տարբեր գրություններ են եղել, ինչպես օրինակ` «Ապրիլի 24», «Արևելյան Թուրքիան Արևմտյան Հայաստանն է», «Հրանտ Դինք», «Սևակ Բալըքչը»:

Նրանք հորդորել են պատմաբանին խոսել ճշմարտության մասին, այնուհետև դուրս են եկել լսարանից: Սակավամարդ մնացած լսարանում Հայոց ցեղասպանության մասին հնչեցված հարցին պատմաբանը խուսափողական պատասխան է տվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: