Նորընտիր ԱԺ-ն խնդիր ունի բարեփոխել խորհրդարանական դիվանագիտությունը
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան էին կառավարման խորհրդարանական համակարգի անցման ճանապարհին: Հենց նորընտիր խորհրդարանն է իր վրա կրելու անցումային գործընթացի բեռը՝ զուգահեռաբար ստանձնելով առավել մեծ դերակատարում: Հաշվի առնելով, որ խորհրդարանի դերակատարումը կառավարման նոր համակարգում պետք է լինի շատ ավելի առաջնային և ընդգծված, նրանից եղած ակնկալիքները ևս բավական կմեծանան: Խոսքը վերաբերում է թե՛ օրենսդիր գործունեությանը, թե՛ խորհրդարանի առանձին գործառույթներին: Այդ գործառույթների շարքում թերևս կարելի է առանձնացնել խորհրդարանական դիվանագիտությունը:
Որևէ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը դեռևս իր կայացման փուլում է: Սակայն, հակառակորդը քնած չէ: Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց թուրք գործընկերների բացահայտ աջակցությամբ հնարավոր բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության, փորձում են առաջ մղել ցանկացած տիպի հակահայկական նախաձեռնություն (նախագիծ, բանաձև և այլն): Ավելին՝ գաղտնիք չէ նաև, որ Բաքուն նման հարթակներում գործի է դնում նաև իր «խավիարային դիվանագիտությունը»: Այս ամենի արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմը լավագույն դեպքում կարողանում է չեզոքացնել հակահայկական որոշ նախաձեռնություններ, իսկ ընդհանուր առմամբ՝ բավական հաճախ հանդես է գալիս արձագանքողի, պաշտպանվողի դերում:
Առկա խնդիրը միայն խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված անձանց սուբյեկտիվ գործոնով բացատրելը, թերևս կլինի ոչ օբյեկտիվ, թեև դա ևս իր դերակատարումն ունի: Խնդիրն առավել ինստիտուցիոնալ է: Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում մեր խորհրդարանական դիվանագիտությունը համեմատաբար եղել է ստվերված և միայն վերջին շրջանում է նկատվում որոշակի ակտիվացում, այն էլ՝ ի պատասխան ադրբեջանական դիվանագիտության:
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում աճող ճնշումները և խորհրդարանի համար կառավարման նոր կարգով սահմանվող հնարավորությունները՝ անհրաժեշտ է էականորեն վերափոխել ՀՀ խորհրդարանական դիվանագիտությունը՝ աշխատանքի հիմքում դնելով հստակ ամրագրված սկզբունքներ: Այդ սկզբունքներից թերևս կարելի է առանձնացնել խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված ԱԺ պատգամավորների գործունեության չափելիությունը (թե՛ որակական, թե ՛քանականան), նրանց նախաձեռնողականությունը և ակտիվությունը, հաշվետվողականությունը, աշխատանքի համակարգվածությունը և շարունակականությունը, անձնական պատասխանատվությունը և այլն:
Այս սկզբունքները պետք է դրվեն խորհրդարանական դիվանագիտության հիմնական գործիքների՝ միջխորհրդարանական հանձնաժողովների, բարեկամության խմբերի և խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի կազմակերպման հիմքում:
Նորընտիր խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերի շարքում միանշանակ կգտնվեն անձիք, ովքեր ունեն թե՛ մասնագիտական, թե՛ անձնական անհրաժեշտ ունակություններ խորհրդարանական դիվանագիտության վերակազմակերպման և արդյունավետության բարձրացման գործընթացում ներգրավվելու համար: Հատկանշական է, որ խորհրդարանական դիվանագիտությունն այն փոքրաթիվ ոլորտներից է, որտեղ իշխանությունը և ընդդիմությունը համագործակցում են՝ մի կողմ դնելով տարբեր հարցերի հետ կապված տարաձայնությունները: Անշուշտ, պետական շահի վրա հիմնված այդ համագործակցությանը հասնելու համար կպահանջվի որոշակի ժամանակ, սակայն դա անխուսափելի է:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ