27 տարի առանց Մարաղա. ինչպես է գրվել Ղարաբաղյան հակամարտության ամենածանր էջերից մեկը
1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղում (ԼՂՀ) տեղի ունեցավ կոտորած: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, պատմելով այդ մասին, ասելէ. «Դա ժամանակակից Գողգոթա է»:
27 տարի առաջ, ապրիլի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվել է 5000 բնակչություն ունեցող ղարաբաղյան Մարաղա փոքրիկ գյուղի խաղաղ բնակչության կազմակերպված ջարդ: Բոլորին հրամայված էր լքել գյուղը:
Այդ իրադարձության ականատես, հրաշքով փրկված Սեդա Պողոսյանը պատմում է. «Կանայք, ծերերը և երեխաները թաքնվում էին նկուղներում և բլինդաժներում: 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցիները մտան Մարաղա: Մի քանի հոգի մոտեցավ բլինդաժին, որտեղ էի գտնվում նաև ես հարսիս` Մարինեի և երկու թոռնիկներիս` չորս տարեկան Կարենի և երկու տարեկան Վիգենի հետ: Ադրբեջանցիները հրամայեցին դուրս գալ: Աստիճաններով առաջինը վեր բարձրացավ ծերուկ Սաշան, այնուհետև` Ասյան և Զաբելը: Հենց բլինդաժից մարդու գլուխ էր երևում, անմիջապես սպանում էին նրան: Հարսս, թողնելով երեխաներին ինձ մոտ, նույնպես բարձրացավ աստիճաններով: Ադրբեջանցին, ով արդեն մերկացրել էր դանակը և պատրաստվում էր հարվածել, կանգ առավ և սկսեց պոկել նրա վրայից զարդերը, ապա պատռեց նրա զգեստը: Նա սկսեց վազել, իսկ ադրբեջանցին` նրա ետևից: Ելքը բլինդաժից ազատվեց և մարդիկ դուրս գցեցին իրենց: Նրանց նկատեցին ադրբեջանցիները, ովքեր զբաղված էին թալանով, և սկսեցին սպանել` կացիններով, դանակներով և այլնով: Միանգամից դանակահարվեցին Մասյա և Ռուբեն Անանյանները: Ես տեսա` ինչպես էր փախչում դահիճներից հարսիս քույրը` Կարինան...»
Վանդալիզմի և դաժանության փաստերի առատությամբ լի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության ընթացքում Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի իրադարձությունները սադիզմի և խաղաղ բնակչության հետ հանցավոր կերպով վարվելու ամենավառ դրսևորումներից են:
1992թ. ապրիլի 10-ին երեքժամյա հրետանային պատրաստումից հետո, Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումներն ադրբեջանական Միր-Բաշիրից (ներկայիս` Թարթառ) ներխուժեցին ղարաբաղյան խաղաղ Մարաղա գյուղ: Ագրեսիայի զոհ դարձան շուրջ 100 մարդ` հիմնականում կանայք, ծերեր և երեխաներ: Տասնյակ մարդիկ գերի ընկան, որոնցից ոմանք հետագայում փոխանակվեցին, սակայն շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է: Գրեթե 2 շաբաթ անց` ապրիլի 22-23-ին Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման և մարդիկ, վերադառնալով մոխրի վերածված հայրենի գյուղ, ստիպված էին ընդմիշտ լքել գյուղը:
Հանցագործությունները Մարաղայում դարձան Հյուսիսային Արցախում, Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում դեպորտացիաների և ջարդերի շղթայի մի օղակը, որոնք նպատակ էին հետապնդում վախեցնել մարդկանց և զրկել հարազատ հողի վրա ապրելու հնարավորությունից: Բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ողբերգությունից մի քանի օր անց ժամանել էր Մարաղա, սարսափած էր իր տեսածից: «Նրանք մարդկային ցեղից չեն», - այսպես էր արտահայտվել բարոնուհին ադրբեջանցի այն զինվորականների մասին, ովքեր իրականացրել էին կոտորածը: Այդ վայրագությունները բարոնուհի Քոքսը ոչ միայն լուսանկարել և տեսանկարահանել է, այլև նկարագրել է բազմաթիվ հարցազրույցներում և իր «Էթնիկ զտումները շարունակվում են» գրքում:
«Այն ինչ մենք տեսանք այնտեղ, ենթակա չէ նկարագրման: Գյուղն ամբողջովին քանդված էր, ավելի ճիշտ` հիմնահատակ ավիրված: Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ`այն, ինչը հնարավոր էր թաղել. կենդանի այրված և տանջահար արված մարմինների, դրանց տարբեր մասերի կտրտված և սղոցված մնացորդներ: Մենք տեսել ենք չորացած արյամբ սուր մանգաղներ, որոնք օգտագործվել էին մասնատման համար:
Սպանելով Մարաղայի բնակիչներին`ադրբեջանցիներն այնուհետև ավիրել և վառել են գյուղը: Ի դեպ, մեզ պատմում էին, որ զինվորներից հետո այդտեղ են եկել նաև ճամպրուկներով քաղաքացիական անձինք, ովքեր թալանել են գյուղը, մենք տեսանք տարբեր իրերով լի գետնին ընկած պայուսակներ, որոնք ավազակները չէին կարողացել տանել», - վկայում էր Քերոլայն Քոքսը:
1997-ին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ընդարձակ տեղեկանք պատրաստեցին Մարաղայում տեղի ունեցածի վերաբերյալ և ուղարկեցին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով: Helsinki Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պաշտոնապես հաստատեց տասնյակ խաղաղ բնակիչների տանջալից մահը և տասնյակ կանանց ու երեխաների գերեվարումը: Սակայն Մարաղայի ողբերգական իրադարձությունները բավականին չլուսաբանվեցին միջազգային մամուլում, առ այսօր միջազգային հանրության կողմից դրանց համապատասխան գնահատական տրված չէ:
«Ձեր կողմից է ամենահզոր զենքը` ճշմարտությունը, - պնդում էր բարոնուհի Քոքսը: Հարկավոր է միջազգային կառույցներում բարձրացնել այն հարցը, որ Ադրբեջանը փորձեց իրագործել Ղարաբաղի բնակչության ցեղասպանություն: Պետք է ավելի ակտիվ կերպով աշխարհին ներկայացնել հայերի դեմ իրականացված մասսայական հանցագործությունները Մարաղայում, Սումգայիթում, Բաքվում և այլուր: Դրանք հանցագործություններ են մարդկության դեմ: Ես հասկանում և աջակցում եմ Ղարաբաղի հայերին այն հարցում, որ նրանք այլևս երբեք չեն կարող ապրել ադրբեջանական իշխանության ներքո, քանզի Ադրբեջանի կազմում ապրած Ղարաբաղի հայերը շատ բաների միջով են անցել...»:
Մինչ այսօր Ադրբեջանի օկուպացիայում գտնվող ղարաբաղյան Մարաղա գյուղում տեղի ունեցածը չի կարելի անվանել ռազմական օպերացիա, քանի որ այդ բնակավայրում չկային ռազմաբազաներ, և ապրում էին խաղաղ քաղաքացիներ, ովքեր դարձան ագրեսիայի թիրախ: Այդ հանցավոր գործողությունների նպատակը մարդկանց իրենց հարազատ հողից վռնդելն էր:
ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է, որ Մարաղայի խաղաղ բնակչության կոտորածը հանդիսանում է մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք, իսկ դրա կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ