Սիրիա. ո՞ւմ շահերից էր բխում նոր լարվածությունը
Սիրիական հակամարտությունը հերթական անգամ վերածվեց միջազգային օրակարգի համար մեկ խնդրի՝ հետին պլան մղելով մյուս բոլոր հարցերը: Ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբ նահանգում՝ զինյալների վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքում, քիմիական հարձակման մասին տեղեկությունները և դրան հաջորդած ԱՄՆ-ի «պատասխան գործողությունները» նոր իրավիճակ արձանագրեցին՝ նոր սրություն հաղորդելով առանց այն էլ դժվարին սիրիական հակամարտությանը:
Իդլիբ նահանգում քիմիական հարձակում իրականացնելու մեջ կողմերը միմյանց են մեղադրում: Մասնավորապես, արևմտյան ուժերը, մի շարք զինված խմբավորումներ և տարածաշրջանային երկրներ (Թուրքիա, Իսրայել) քիմիական հարձակման համար մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին: Ռուսաստանն ու Իրանը, ըստ էության, հանդես են գալիս պաշտոնական Դամասկոսի պաշտպանությամբ՝ կոչ անելով խուսափել մեղադրանքներից, քանի դեռ չի անցկացվել միջադեպի անաչառ հետաքննություն: Իսկ Սիրիայի նախագահը հայտարարում է, որ Խան Շեյխունի միջադեպն ամբողջությամբ «շինծու է», և, ընդհանրապես, Ասադի կարծիքով դեռ հարց է՝ արդյոք Իդլիբում քիմիական հարձակում տեղի է ունեցել, թե ոչ:
Լարվածության նոր ալիքը քիչ հավանական էր համարվում
Հատկանշական է, որ քիմիական զենքի կիրառման միջադեպից անմիջապես առաջ Սիրիայում և նրա շուրջ որոշակի հարաբերական կայունացում էր նկատվում: Մի կողմից, ջանքեր էին գործադրվում Աստանայում և Ժնևում սիրիական բանակցություններն առաջ մղելու և Սիրիայում հրադադարի ամրապնդման ուղղությամբ, մյուս կողմից, Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների քարտեզը տպավորություն էր ստեղծում, որ հիմնական խաղացողները որոշակի համաձայնության են եկել ազդեցության գոտիների շուրջ, և հետագա գործողություններն ուղղված են լինելու այդ գոտիների ամրապնդմանը: Հետևաբար, լարվածության նոր ալիքը որքան էլ չէր բացառվում, այնուամենայնիվ, քիչ հավանական էր համարվում:
Ո՞ւմ շահերից էր բխում նոր լարվածությունը
Քիմիական հարձակման հետևում կանգնած ուժերը հստակ գիտակցել են, որ այն ամերիկյան կամ արևմտյան արձագանք է հրահրելու, արդյունքում՝ նոր քաոտիկ իրավիճակ հաստատելով երկրում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին շրջանում Սիրիայում ռուս-ամերիյան համագործակցությունն ավելի քան իրատեսական էր թվում, ինչը ենթադրում էր, որ պայքարը զինված խմբավորումների դեմ ավելի համակարգված բնույթ է կրելու, ապա կարելի է ենթադրել, որ նոր քաոսում ամենաշահագրգռվածը հենց զինված խմբավորումներն են, որոնց ռեսուրսներն ի դեպ վերջին շրջանում էապես կրճատվել են:
Ընդ որում, նրանք կարող էին գործել 2 տարբերակով: Առաջին, զինված խմբավորումները կարող էին գործել ինքնուրույն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013-2014 թվականներին սիրիական քիմիական զինանոցը ոչնչացվել է ոչ թե ամբողջությամբ, այլ միայն այն տարածքներում, որոնք գտնվել են սիրիական կառավարության վերահսկողության ներքո, ինչը ենթադրում է, որ երկրում կարող էր առկա լինել քիմիական զենք: Բացի այդ, սիրիական սահմանների անվերահսկողության պայմաններում բնական է, որ Սիրիա նման զենքի փոխադրումը մեծ դժվարություն չէր ներկայացնելու: Եվ երկրորդ, քիմիական զենքը ձեռքբերելու, համապատասխան հրահանգ ստանալու և կիրառելու հարցում նրանց կարող էին օգնել իրենց աջակիցները, այդ թվում՝ տարածաշրջանային:
Այդ «աջակիցների» շարքում կարող է լինել Թուրքիան, որը որքան էլ շահեկան դիրքում է հայտնվել ռուս-ամերիկյան ներկա հարաբերություններում (մի կողմից՝ ՆԱՏՕ անդամ է, ԱՄՆ դաշնակից տարածաշրջանում, մյուս կողմից՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափի անդամ է), այնուամենայնիվ, Սիրիայում ռուս-ամերիկյան համագործակցության հնարավորությունը որոշակիորեն սահմանափակում է մանևրելու Թուրքիայի հնարավորությունները, հետևաբար, պաշտոնական Անկարան ևս պետք է որ պակաս շահագրգռված չլինի իրավիճակի սրացմամբ:
Բացի այդ, Սիրիայում, ինչպես նաև Իրաքում քրդական անկախ պետությունների ստեղծումը կանխելու համար Թուրքիայի համար լավագույն տարբերակը քաոսային իրավիճակի պահպանումն է, քանի որ, նույն Իրաքի պարագայում փորձը ցույց է տալիս, որ իրավիճակի անգամ որոշակի կայունացումը կարող է հանգեցնել Իրաքյան Քրդստանի անկախությանը:
Եվ վերջապես, Թուրքիայում առաջիկա օրերին սահմանադրական հանրաքվե է անցկացվելու, և արդեն այսօր պարզ է, թե ինչ քննադատություն է այն ի հայտ բերելու: Հենց այդ պատճառով Անկարան փորձում է Թուրքիայից և նրա ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել հարևան թեժ գոտիների վրա:
Որքանո՞վ է հավանական ռուս-ամերիկյան նոր սրացումը
ԱՄՆ-ի կողմից ապրիլի 6-7-ին սիրիական Շեյրաթ ավիաբազայի հրթիռակոծումն, ինչը սիրիական իշխանությունների դեմ առաջին ամերիկյան ուղղակի հարվածն էր, լրջորեն սրեց իրավիճակը: Թվում էր, թե ռուս-ամերիկյան ուղղակի բախումը Սիրիայում այլևս անխուսափելի է: Բայց ամերիկյան հրթիռների պատճառած վնասի խիստ սահմանափակ լինելու հանգամանքը (լրատվամիջոցները հայտնում են հիմնականում նյութական վնասի՝ մոտ 15 ինքնաթիռների վնասման մասին), Ռուսաստանի անմիջական արձագանքի բացակայությունը (որքան էլ որ զարմանալի է), ԱՄՆ պետքարտուղարի այցը Ռուսաստան և նրա հանդիպումը ՌԴ նախագահի հետ թերևս հուշում են այն մասին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխգործակցությունը Սիրիայի գծով շարունակվում է, որ ռուս-ամերիկան ուղղակի բախումը Սիրիայում, համենայն դեպս այսօր, քիչ հավանական է:
Սիրիայում, ավելի լայն՝ Մերձավոր Արևելքում, իրադարձությունների հետգա զարգացումը էապես պայմանավորված է լինելու ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության եկած Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան նոր քաղաքականության գծանշմամբ: Իսկ այն շարունակում է Ռուսաստանի հետ համագործակցության միտումներ ցույց տալ:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ