Էրդողանի Թուրքիան իր գործողություններում կլինի առավել անկանխատեսելի և անկաշկանդ
Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկիրն անցավ նախագահական կառավարման համակարգի, ինչը նշանակում է նախագահի՝ այս պարագայում Էրդողանի լիազորությունների ընդլայնում և նրա ձեռքում մեծ թվով լծակների կենտրոնացում:
Այն, որ «Այո» արդյունք ստանալու համար Էրդողանն ու իր թիմակիցներն օգտագործեցին տարաբնույթ միջոցներ ու լծակներ՝ ազատությունների սահմանափակումներից մինչև բռնաճնշումներ և ձերբակալություններ, երևի թե ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Այս մասին այսօր արդեն իսկ բարձրաձայնվում է երկրի ընդդիմության կողմից, որոշներն էլ (քարոզչություն իրականացնելու համար անազատ մթնոլորտ, անհավասար պայմաններ, լրագրողների ձերբակալություններ և այլն) տեղ են գտել միջազգային դիտորդների միջանկյալ զեկույցում: Ու չնայած մեծ ջանքերին՝ «Այո» քվեարկեց Թուրքիայի քաղաքացիների ընդամենը 51,42%-ը, ինչը հստակ ցույց տվեց, որ երկրում այս հարցի շուրջ կա բևեռացված մոտեցում: Հատկանշական է, որ սահմանադրական փոփոխություններին «Ոչ» քվեարկեցին երկրի 3 մեծ քաղաքները՝ Անկարան, Ստամբուլը, Իզմիրը. քաղաքներ, որտեղ բնակվում է երկրի առաջադեմ հատվածը և որը, ամենայն հավանականությամբ, ականատես լինելով Էրդողանի վարած քաղաքականությանը, պատկերացրեց, թե ինչի կարող է հանգեցնել մենիշխանության հաստատումը երկրում:
Սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկեց նաև քրդական բնակավայրերի 60%-ը: Հատկանշական է, որ 40% «Այո»-ն էապես ավելի մեծ թիվ է 2015թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին քրդերի տված ձայների հետ համեմատած: Իհարկե, հաշվի առնելով քրդերի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը հատկապես վերջին շրջանում, գուցեև ակնկալվում էր, որ «ոչ» քվեարկողների թիվը պետք է ավելի մեծ լիներ, սակայն տեղի ունեցավ հակառակը, քանի որ քրդերի շրջանում ստեղծված վախի մթնոլորտն աշխատեց հօգուտ Էրդողանի:
Ինչպիսի՞ ներքաղաքական զարգացումներ կարելի է ակնկալել սահմանադրական հանրաքվեից հետո:
Չնայած այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին, հազարավոր մարդկաց փողոց դուրս գալուն ու ընդդիմության՝ Սահմանադրական դատարան դիմելուն, ամենայն հավանականությամբ, Էրդողանին կհաջողվի հանգստացնել կրքերը: Սա, իհարկե, տեղի կունենա ոչ թե պահանջները բավարարելու, այլ պարտադրանքի միջոցով, ինչպես սովորաբար նման հարցերը լուծվում են Թուրքիայում: Ներքաղաքական բուռն զարգացումներ հնարավոր կլիներ ակնկալել միայն այն դեպքում, եթե լիներ արտաքին միջամտություն, սակայն այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում դա չի բխում ուժային կենտրոններից և ոչ մեկի շահերից:
Ինչ վերաբերում է քրդերին, ապա ստեղծված իրավիճակում նրանց մնում է երկու տարբերակ՝ կամ կրկին զենքը վերցնել և պայքարել, կամ էլ շարունակել ապրել աստիճանաբար ոչնչանալու սպառնալիքի ներքո: Տարբերակներ, որոնցից և ոչ մեկը չի ներշնչում լավատեսություն:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, և դրա հնարավոր փոփոխություններին՝ պետք է նախևառաջ հաշվի առնել մի կարևոր հանգամանք. լիազորությունների ընդլայնումն ու լծակների մեծացումը Էրդողանին այսուհետ կդարձնեն առավել անկանխատեսելի, իսկ տարաբնույթ իրադարձություններին վերջինիս արձագանքն՝ էլ ավելի արագ:
Այս առումով չպետք է բացառել, որ ԱՄՆ հետ հարաբերություններում՝ նախկինում վարած քաղաքականության մեջ էական փոփոխություններ չմտցնելով, Էրդողանը կոնկրետ հարցերի հետ կապված առավել թիրախավորված և կոշտ քայլեր իրականացնի: Խոսքը մասնավորապես վերաբերում է Գյուլենի արտահանձնման հարցին, որն առավել ակտուալ դարձավ հեղաշրջման տապալված փորձից հետո, սակայն դեռևս վերջնական լուծում չի ստացել:
Առավել բարդ իրավիճակ է Թուրքիա-ԵՄ հարաբերություններում: ԵՄ-ն շարունակում է քննադատել Թուրքիային՝ ժողովրդավարական, եվրոպական արժեհամակարգին հակասող գործողություններ իրականացնելու համար՝ նշելով, որ այդ կերպ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները չեն կարող առաջ ընթանալ: Թուրքիան էլ իր հերթին սպառնում է Եվրոպային՝ չեղարկել միգրանտների գործարքը՝ միևնույն ժամանակ լուրջ չվերաբերվելով հնչող քննադատություններին: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ չնայած երկկողմ դժգոհություններին և առկա լարված իրավիճակին՝ ԵՄ-ն և Թուրքիան միմյանց համար ունեն կարևոր նշանակություն, իսկ սա գիտակցում են երկու կողմերն էլ: Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ նրանցից և ոչ մեկը չի դիմում կտրուկ քայլերի՝ սահմանափակվելով միայն հայտարարություններով:
Այս ամենով է պայմանավորված սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանի բավականին հետաքրքիր քայլը: Հեղաշրջման փորձից հետո Էրդողանը մի քանի անգամ հայտարարել էր մահապատժի վերականգնամ ծրագրերի մասին, որի մասին բարձրաձայնեց նաև հանրաքվեից հետո՝ այս անգամ արդեն իսկ խոսելով դրա շուրջ հնարավոր հանրաքվեի անցկացման մասին: Հաշվի առնելով Էրդողանի այսքան տարիների քաղաքականությունը՝ չի բացառվում, որ սա նպատակ էր հետապնդում հանրաքվեի շուրջ եղած աղմուկից շեղել միջազգային հանրության, մասնավորապես ԵՄ ուշադրությունը: Շահարկելով այս հարցը, մի որոշ ժամանակ անց, ամենայն հավանականությամբ, իբրև «բարի կամքի դրսևորում», Էրդողանը պարզապես կհրաժարվի մահապատժի վերականգնման գաղափարից, ինչն էլ կողջունվի Եվրոպայի կողմից: Այս հնարքը, կարծես թե, հաջողվում է: Հետաքրքիր է, որ Թուրքիայի հանրաքվեից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարության մեջ բավական մեծ ուշադրություն էր հատկացված հատկապես մահապատժի վերականգնման խնդրին, ինչը ըստ Օլանդի, կհակասի Թուրքիայի ստորագրած ԵԽ համաձայնագրին և առհասարակ եվրոպական արժեքներին:
Անդրադառնալով մյուս ուժային կենտրոնի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին, պետք է նշել, որ այստեղ լուրջ փոփոխություններ հազիվ թե կարելի է ակնկալել: Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը, քանի դեռ դրանք չեն հակասում իր շահերին:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությանը, ապա, Էրդողանի անձով պայմանավորված՝ լիազորությունների ընդլայնումը Թուրքիային կդարձնի առավել անկանխատեսելի և անկաշկանդ: Սա, բնականաբար, առաջին հերթին կընդգծվի տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականությամբ: Այս առումով բացառություն չեն կազմի նաև հայ-թուրքական հարաբերությունները:
Այսպիսով, պետք է փաստել, որ սահմանադրական փոփոխություններից հետո աշխարհը այլևս գործ է ունենալու նոր Թուրքիայի հետ, որն իր գործողություններում կլինի առավել կտրուկ, անկաշկանդ և արագ արձագանքող:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ