ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենետիկի իշխանությունները մտադիր են սահմանափակել քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը

EPA / UPG

Վենետիկի քաղաքային իշխանությունները որոշել են հատուկ սարքեր տեղակայել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հնագույն քաղաք այցելող զբոսաշրջիկներին հաշվելու համար։ Իշխանությունները ծրագրում են սահմանափակել քաղաք այցելողների թիվը, փոխանցում է РИА Новости-ն։

 «Մենք կարողացել ենք մշակել մի ողջ շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են զբոսաշրջային հոսքերի կարգավորմանը և այն բանին, որպեսզի համատեղելի դարձնեն դրանք այնտեղ ապրող մարդկանց առօրյա կյանքի հետ», - ասել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն։

Նրա խոսքով՝ իշխանությունները նաև ցանկանում են սկսել միջազգային տեղեկատվական արշավ՝ բացատրելու օտարերկրացիներին, թե ինչու քաղաքը չի կարող դիմանալ զբոսաշրջիկների մեծ թվի։

Նշենք, որ 2016 թվականի մարդին՝ Զատիկի ժամանակ, Վենետիկ միաժամանակ այցելել է 300 հազար զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ քաղաքի բնակչության թիվը չի հասնում 270 հազարի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: