ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները

Panorama.am

Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ըստ օրենքի, ժամը 08:00-ին բացվում են Երևանում ձևավորված 474 ընտրական տեղամասերը: Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինքը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը: 

Ընտրությունների անցկացման համար Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով: Առաջին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, երկրորդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, երրորդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, չորրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը, հինգերորդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, վեցերորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, յոթերորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, ութերորդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, իններորդը՝ Նորք Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները, տասներորդը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները:

ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները` ըստ ընտրական տեղամասերի։

Քվեարկության ընթացքին հետևելու է 17 տեղական հասարակական կազմակերպության թվով 5138  դիտորդ:

Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: