ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մրոն և Մակիչը ելույթ են ունեցել Հալեպի Նոր Գյուղ թաղամասում (ԼՈՒՍԱՆԿԱՆԵՐ)

6 տարվա պատերազմից հաղթանակած դուրս եկած Հալեպի Նոր Գյուղի պարտեզում մայիսի 27-ին ելույթ է ունեցել ՀՀ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն և արցախյան ազատամարտի մասնակից, ազգային երգեր կատարող Մկրտիչ Մկրտչյանը՝ Մակիչը: Ինչպես հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, այդ օրը կրկնակի տոն էր. հալեպահայերը նշում էին Հայաստանի Առաջին Հանրապետության 99-ամյակն ու Նոր Գյուղի ընտանեկան բարեգործական պարտեզի  բացումը:

Միջոցառմանը ներկա է եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, պատկան մարմինների ներկայացուցիչներ և շատ ուրիշներ:

«Մենք Հալեպ չենք եկել միայն երգելու համար, այլ մեր հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնելու հալեպահայությանը, որ չնայած պատերազմի արհավիրքներին, կարողացան պահել և պահպանել հայ համայնքը»,- իրենց խոսքերում նշել են երգիչները:

Տոնախմբություններին մասնակցել է նաև համազգայինի «Սարդարապատ» պարախումբը և հալեպահայ երգիչ Ճորճ Քալայճյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: