Նոր ճգնաժամ Պարսից ծոցում. հիմքում անկախ քաղաքականություն վարելու Կատարի ձգտումն է
Պարսից ծոցում հերթական ճգնաժամն է հասունանում: Հունիսի 5-ին Բահրեյնը հայտարարել է Կատարի հետ կապերը խզելու մասին: Մի քանի րոպե անց համանման հայտարարություններ են արել Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրություններ: Ավելի ուշ նրանց միացել են Եմենը, Լիբիան և Մալդիվները: Reuters գործակալության տվյալներով Ծոցի 3 երկրները Կատարի այցելուներին և բնակիչներին 2 շաբաթ ժամանակ են տվել իրենց երկիրը լքելու համար: Կատարը նաև արտաքսվել է Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից: Ծոցի երկրները Դոհային մեղադրում են «ահաբեկիչներին, ծայրահեղականներին և անջատողական կազմակերպություններին աջակցելու և ֆինանսավորելու մեջ»:
«Կատարն աջակցում է տարբեր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներ»-ին, «Իսլամական պետությանը» և «Ալ-Կաիդա»-ին, որոնց նպատակն է խաթարել տարածաշրջանի կայունությունը: Դոհան մշտապես իր լրատվամիջոցներով տարածում է նրանց ուղերձները», - ասվում է սաուդական SPA լրատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ: Էլ-Ռիյադը Դոհային մեղադրում է նաև իր արևելյան Քաթիֆ շրջանում (այն գերազանցապես շիաներով է բնակեցված) և Բահրեյնում Իրանի կողմից հովանավորվող զինյալներին աջակցելու մեջ: Կատարը դեռևս պաշտոնապես չի արձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին, թեև նախկինում բազմիցս հերքել է ահաբեկչներին աջակցելու մասին մեղադրանքները:
Հատկանշական է, որ սա առաջին նման միջադեպը չէ: 2014 թվականին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը կրկին նույն մեղադրանքներով (հիմնական վեճը ծավալվում էր «Մուսուլման եղբայրներին» աջակցելու խնդրի շուրջ) հետ կանչեցին իրենց դեսպաններին Կատարից: Դիվանագիտական սկանդալը ձգվեց ավելի քան 8 ամիս: Այս անգամ Կատարի դեմ կիրառվող միջոցները (այդ թվում նաև օդային և ծովային երթևեկության կասեցումը) շատ ավելի խիստ են:
Հասկանալի է, որ առանձին խմբավորումներին, մասնավորապես, եգիպտական «Մուսուլման եղբայրներին» (ի հեճուկս Եգիպտոսի բազմաթիվ պահանջներին) աջակցելու շուրջ մեղադրանքներն ավելի քան իրական են, բայց տեղի ունեցածի պատճառը հանդիսանալ չեն կարող: Հիմնական խնդիրը Կատար-Սաուդյան Արաբիա հակասություններն են (թեև Կատարը լրջագույն տարաձայնություններ ունի նաև նույն Եգիպտոսի և Բահրեյնի հետ) և դրանցից ածանցվող հարցերը կապված Ծոցի միասնական քաղաքականության հետ:
Վերջին շրջանում ընդամենը 10 հազար քառ/կմ տարածք ունեցող Կատարը որդեգրել է Սաուդյան Արաբիայից անկախ արտաքին քաղաքական կուրս, ինչն ավելի ակնհայտ դարձավ հատկապես 2010 թվականից արաբական երկրներում (Եգիպտոս, Սիրիա և այլն) ընթացող զարգացումների համատեքստում: Եվ այս հանգամանքը չի կարող իր ազդեցությունը չունենալ Էլ-Ռիյադի քաղաքականության վրա, որը վերջին շրջանում տարածաշրջանային վայրիվերումների ֆոնին ջանում է միասնական ռազմավարություն ձևավորել առնվազն Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի (Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման) շրջանակներում (ընդ որում, այս մոտեցումը հիմնականում համընկնում է նաև ԱՄՆ նոր նախագահի մերձավորարևելյան ռազմավարության հետ), բայց պարբերաբար հանդիպում է Կատարի դիմադրությանը: Կատարական անկախ քաղաքականությունն ակնհայտ է դառնում նաև Իրանի հետ հարաբերություններում, ինչը ևս շեղում է հանդիսանում ընդհանուր կուրսից և լուրջ անհանգստություն է առաջացնում Էլ-Ռիյադի մոտ:
Իսկ ինչո՞ւ հենց հիմա: Ըստ էության, այս անգամ որպես առիթ ծառայեցին կատարական կողմի շնորհավորանքները Իրանի նախագահ Հասան Ռոհանիին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, ինչն արդեն ընկալվեց որպես Կատարի «բացահայտ ըմբոստություն»:
Արդյունքում, ականատես ենք լինում սաուդական հերթական «պատժիչ» գործողությունների:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ