ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիմ Չեն Ինը խոստովանել է, որ միջուկային զենք ունի. ԶԼՄ-ներ

Rodong Sinmun

Հյուսիսային Կորեայի գոյատևումը կախված է նրա տրամադրության տակ գտնվող միջուկային զենքից: Այս մասին ենթադրաբար հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը թիվ 92 օբյետ փետրվարին կատարած այցի ժամանակ (հարավկորեական հատուկ ծառայությունների կարծիքով հենց այդ օբյեկտում են մշակվում բալիստիկ հրթիռները և միջուկային մարտագլխիկները):

Կիմ Չեն Ինի՝ այդ օբյետ կատարած այցի հաշվետվությունը պարունակող գաղտնի փաստաթուղթը հայտնվել է Chosun գործակալության տրամադրության տակ: Վերջինիս պնդմամբ՝ Կիմ Չեն Ինը իր ենթականներին հրահանգել է «պահել և փայփայել» միջուկային զենքը՝ նշելով այդ զինատեսակի մշակման, արտադրության, պահպանման և վերահսկողության սկզբունքային կարևորությունը:

Այդպիսով, եզրակացնում է թերթը, Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստովանել է միջուկային զինանոց ունենալը:

Կիմ Չեն Ինը Հյուսիսային Կորեային միջուկային տերության կարգավիճակ տվել էր դեռևս 2012 թվականին, սակայն փորձագետներն այն ժամանակ այդ հայտարարությունը կասկածամտորեն ընդունեցին՝ այն ավելի շատ համարելով քարոզչական:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    12 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: