ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համանախագահները պետք է օրակարգ բերեն ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման համաձայնագրի կնքման հարցը

Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադառնում և մտահոգություն է հայտնում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սրացումներին, որոնց ընթացքում հայկական կողմն ունեցավ մարդկային կորուստներ:

ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տարածած հայտարարությունը, հղում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հունիսի 19 տարածած համտեղ հայտարարությանը, բառացի կրկնում է այն, կողմերին կոչ անելով «անհապաղ դիտարկել միջոցներ թուլացնելու լարվածությունը սահմաններին» (հետաքրքրական է, որ համանախագահների կողմից տարածած հայտարարության մեջ «անհապաղ» բառը բացակայում է) և «վերադառնալ խնդրի շուրջ սուբստատիվ բանակցություններին»:

Թեպետ նշված երկու հայտարարությունների մեջ էլ առաջին պահանջն՝ «անհապաղ դիտարկել միջոցներ թուլացնելու լարվածությունը սահմաններին» (պահանջ, որ, ըստ էության, վերաբերում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին ձեռք բերած պայմանավորվածություներին - հետաքննության մեխանիզմների ներդնում, դիտորդների թվի մեծացում և այլն) նախորդում է երկրորդին՝ «վերադառնալ խնդրի շուրջ սուբստատիվ բանակցություններին», այն մի շարք մտահոգությունների տեղիք է տալիս:

Առաջին այս հայտարարություններից Ադրբեջանը կարող է ենթադրել, որ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ աչք է փակում սահմանին իր կողմից ձեռնարկված սադրանքների և բանակցային սեղանին դրսևորած ոչ կառուցողական պահվածքի վրա: Չնայած նրան, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է խուսափել  Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումից, միջազգային հանրությունը, տուրք տալով Ադրբեջանի նման քմահաճ պահանջին, շարունակում է պնդել բանակցություններն այլ ասպետկների շուրջ շարունակելու մասին: Հարց է առաջանում, երբ անգամ առկա պայմանավորվածությունները չեն կատարվում և սահմաններին շարունակում են կրակոցնել հնչել՝ խլելով մարդկային կյանքեր, ինչպե՞ս կարելի է խոսել բանակցային սեղանին առաջընթացի մասին:

Բացի այդ, ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ խոսվում է հակամարտության երեք սկզբունքների հիման վրա հակամարտության լուծման անհրաժեշտության մասին, երբ Ադրբեջանն իր գործողություններով և հայտարարություններով հետևողականորեն անտեսում է երեք սկզբունքներից երկուսը՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Ադրբեջանի նման ոչ կառուցողական պահվածքի դեպքում, ԱՄՆ-ը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները ոչ թե պետք է խոսեն բանակցությունների առաջընթացի մասին, որն այս փուլում ուղղակի հնարավոր չէ, այլ կողմերից պահանջեն իրականացնել կոնկրետ քայլեր, որոնք կնվազեցնեն սահմաններին լարվածությունը: Այդ քայլերից կարող է լինել, օրինակ, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման համաձայնագրի ստորագրումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: