ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Էրեբունի» օդանավակայանում նշվել է զինված ուժերի ավիացիայի կազմավորման տարեդարձը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 26-ին հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 25-րդ տարեդարձը:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տարածքում կազմակերպվել են ավիացիոն տեխնիկայի ցուցադրություն և անհատական ու խմբակային ցուցադրական թռիչքներ ուսումնամարտական ինքնաթիռներով, ուղղաթիռներով և ՄիԳ-29 կործանիչներով: Հայ ռազմական օդաչուները ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի բարդ հնարքներ:

Շնորհավորելով զինանձնակազմին ռազմաօդային ուժերի օրվա առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ռազմական ավիացիան հպարտության ու ոգևորության աղբյուր է հայկական զինուժի համար, ինչպես նաև երկրի սահմանների պաշտպանության, բանակի մարտունակության ու հզորության խորհրդանիշ: «Նմանօրինակ յուրաքանչյուր տոն առիթ է հետադարձ հայացք ձգելու ու վերագնահատելու պատերազմի դժվարին օրերին ստեղծված հայկական ավիացիայի անցած ճանապարհը, արժևորելու առկա ձեռքբերումներն ու սահմանելու նոր նշաձող առավել ակնառու հաջողությունների հասնելու համար: Այս օրը նաև հասարակության ուշադրությունը հրավիրում է այն մարդկանց վրա, ում ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կազմավորվել ու կայացել է հայկական ռազմական ավիացիան»,- նշել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեավարը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն էլ վստահեցրել է, որ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ու ապագայում հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց ծանրակշիռ ներդրումն ունենալ երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:

Ավիացիոն զորատեսակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված հանիսավոր միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը նաև պարգևատրել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների:

Տոնական միջոցառումը եզրափակվել է ռազմաօդային ուժերի զինանձնակազմի հանդիսավոր քայլերթով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    25 C°
     
    28°  15° 
    01.05.2024
    28°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: