ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրազիլիայի Գլխավոր դատախազությունը երկրի նախագահին մեղադրել է կոռուպցիայի մեջ

EPA / UPG

Բրազիլիայի գլխավոր դաշնային դատախազ Ռոդրիգո Ժանոն կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրանք է առաջադրել երկրի նախագահ Միշել Թեմերի դեմ, հայտնում է Reuters գործակալությունը։

Մեղադրանքն ուղարկվել է Գերագույն դատարան։ Համաձայն բրազիլական օրենսդրության՝ այժմ Կոնգրեսի ստորին պալատը պետք է քվեարկի` թույլատրե՞լ դատարանին լսումներ սկսել նախագահի գործով, թե՞ ոչ։

Ավելի վաղ Թեմերին հաջողվել էր խուսափել 2014 թվականին Դիլմա Ռուսեֆի նախագահական արշավի անօրինական ֆինանսավորման վերաբերյալ մեղադրանքներից:

Հիշեցնենք, Թեմերը Բրազիլիայի նախագահ է դարձել Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտից հետո: Ենթադրվում է, որ նա նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2019 թվականի հունվարի 1-ը՝ մինչև Ռուսեֆի նախագահական ժամկետի ավարտը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: