ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան հերթական անգամ հայտարարել է, որ երկրում Էրդողանի ելույթն արգելելը ճիշտ է

dw

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզերը բացարձակ ճշմարիտ է համարել որոշումը, որով արգելվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առաջ, հայտնում է Artsakhpress.am-ը:

«Գերմանիայում նախապատրաստվող ընտրական պայքարից առաջ դրսից ազդելու փորձերը բացարձակապես անընդունելի են», - ասել է նախարարը: Նա նշել է, որ թեպետ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է, սակայն վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններն այդքան էլ լավ վիճակում չեն:

Նշենք, որ պաշտոնական Անկարան խիստ վրդովված է Գերմանիայի այս որոշումից: Խնդրի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր քարտուղար Իբրահիմ Քալընը, ով գերմանացի քաղաքական գործիչների՝ այս առնչությամբ արված հայտարարություններն անվանել է «սադրիչ և չարամիտ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    15 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: