Ինչո՞ւ են արաբական երկրները արշավ սկսել Al Jazeera-ի դեմ
Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը համաձայնվել են 48 ժամով երկարաձգել Կատարին առաջադրված վերջնագրի ժամկետը: Հիշեցնենք, որ Կատարին ահաբեկչություն աջակցելու մեջ մեղադրող արաբական այս չորս երկրներն ի թիվս մի շարք դրույթների, պահանջում են նաև փակել Al-Jazeera հեռուստաընկերությունը: Նրանք Al-Jazeera-ին դիտարկում են որպես Կատարի արտաքին քաղաքականության համար քարոզչական գործիք, որի օրակարգը հաճախ հակասում է իրենց շահերին:
«Al Jazeera»-ն միջազգային հետուստաընկերություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում: Հեռուստաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին Կատարի էմիրի հրամանով: Միջազգային ճանաչում է ստացել Աֆղանստանում կոալիցիայի ավիահարվածների և Ուսամա բեն Լադենի ելույթների հեռարձակումով: Սակայն, սրանք միակ բացառիկ ռեպորտաժները չեն, որ հեռարձակել է հեռուստաալիքը: Al Jazeera-ն իր եթերում տարածել է արաբական տարբեր երկրներում ընդդիմախոսների, իսլամիստների, արաբ ազգայնականների կարծիքները: Հեռուստաալիքում պնդում են, որ իրենք լսելի են դարձրել նրանց ձայները, ովքեր ձայնի իրավունք չեն ունեցել, և, իսկապես, այն բարձրացրել է արաբական շատ երկրներում արգելված թեմաներ: Al Jazeera-ն արաբական առաջին լրատվամիջոցն է, որն Իսրայելի խորհրդարան թղթակից է ուղարկել, ուղիղ հեռարձակումներ է կազմակերպել վերջին տասնամյակներին Գազայի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողություններից: Իր գործունեության ընթացքում հեռուստաալիքը գոնե մեկ անգամ արտաքսվել է տարածաշրջանային երկրներից, սակայն քաղաքականությունը երբեք չի փոխել:
«Խմբագրական» քաղաքականությունից ելնելով՝ Al Jazeera-ն Եգիպտոսում արաբական գարնան շրջանակներում ընթացող ցույցերում բացառապես լուսաբանում էր Եգիպտոսում ահաբեկչական համարվող «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության դիրքորոշումը՝ հաճախ իր տարածած ապատեղեկատվության միջոցով ուղղորդելով ժողովրդական հուզումները: Հեռուստաընկերությունը շարունակում է իր աջակցությունը «Մուսուլման եղբայրներին» նաև Եգիպտոսում նրանց տապալումից հետո: Սակայն, հարևան երկրների ներքաղաքական գործերին միջամտությունը չի սահմանափակվում միայն Եգիպտոսով: Հեռուստաալիքն իր ռեպորտաժներով (հաճախ իրականությանը չհամապատասխանող) նպաստել է նաև Լիբիայում Մուամմար Քադաֆիի տապալմանը: Al Jazeera-ի ձեռագիրը չի փոխվել նաև սիրիական դեպքերի լուսաբանման ժամանակ. նշենք, որ Սիրիայում ընթացող զարգացումների մասին ապատեղեկատվություն տարածելու համար հեռուստալիքից տասնյակ լրագրողներ են հեռացել:
Սակայն, այն շրջանում Al Jazeera-ն համարվում էր արաբական երկրներում զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուր, իսկ մյուս լրատվամիջոցները տեղեկատվություն հիմնականում վերցնում էին վերջինից` առանց ստուգելու դրանց արժանահավատությունը: Արդյունքում շատերի, այդ թվում՝ փորձագիտական շրջանակների մոտ արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումների մասին պատկերացումներն ուղղորդվեցին ըստ Կատարի արտաքին քաղաքական հետաքրքրությունների: Չնայած եգիպտական իշխանությունները 2011 թվականի ցույցերի ժամանակ երկրում արգելափակել էին հեռուստաալիքը և վերջինիս վեբ-կայքը, սակայն այն շարունակում էր ծառայել որպես իրադարձությունների լուսաբանման հիմնական աղբյուր. այդ ընթացքում դիտումների քանակն ավելացել էր 2500 տոկոսով:
Ամեն դեպքում, կատարական հեռուստաընկերության տեղեկատվական քաղաքականությունն Արաբական գարունը լուսաբանելու ժամանակ հանգեցրեց նրան, հեռուստաընկերությունը 2011-2013 թվականներին կորցրեց իր լսարանի 86 տոկոսը: Վերջին տարիներին Al Jazeera-ի հեռուստադիտողների թիվն ամբողջ աշխարհում նվազել է 43 մլն-ով՝ հասնելով 6 մլն-ի: Արաբական աշխարհում հեռուստաընկերությունը դադարել է դիտել յուրաքանյուր 5-ից 4-ը:
Այսօր չնայած Al Jazeera-ի հեղինակության անկմանը և լսարան կորստին՝ Կատարի հարևան արաբական երկրները որոշակի մտավախություններ ունեն, որ վերջինս, վարելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն և ձգտելով գերիշխանության արաբական աշխարհում, կարող է արաբական գարնան ժամանակ կիրառած սցենարներն օգտագործել նաև իրենց պարագայոմ՝ ապակայունացնելով ներքաղաքական իրավիճակը:
Արևմուտքում չեն կիսում արաբական այս երկրների մտահոգությունները և համաձայն չեն հեռուստաընկերությունը փակելու պահանջի հետ: Նանց կարծիքով Al Jazeera–ն փակելու Կատարին ուղղած պահանջը հարված է մամուլի ազատությանն ու բազմակարծությանը։ Կարծիքների ազատության վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյի խոսքով՝ այդ պահանջը լուրջ սպառնալիք է լրատվամիջոցների ազատությանը, երբ պետությունները, պատճառաբանելով դիվանագիտական ճգնաժամը, փորձում են Al Jazeera-ն հարկադրաբար չեզոքացնելու միջոցներ ձեռնարկել։
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս քննադատել է Al-Jazeera-ն փակելու՝ արաբական երկրների պահանջը՝ ընդգծելով, որ կառավարությունները իրավունք չունեն փակելու լրատվամիջոցները՝ ազատվելու իրենց համար անհարմար քննադատությունից:
Al Jazeera-ն ունի մի քանի ալիքներ՝ համաշխարահային նորությունների ալիք՝ արաբերեն՝ «Al Jazeera», անգլերեն՝ «Al Jazeera English» և սերբերեն՝ «Al Jazeera Balkans», արաբերենով փաստագրական ֆիլմեր ցուցադրող «Al Jazeera Documentary Channel», սպորտային «Al Jazeera Sports», մանկական «Baraem» «Jim » և քաղաքական «Al Jazeera Mubasher» ալիքներ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ