ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական ուժ գործադրել Հյուսիսային Կորեայի դեմ

ФАН

Վաշինգտոնը պատրաստ է գործի դնել բոլոր հնարավորությունները, ներառյալ ռազմական ուժը, Հյուսիսային Կորեայի վարքը փոխելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

«ԱՄՆ-ը պատրաստ է գործի դնել հնարավորությունների ողջ սպեկտրը՝ իրեն և իր դաշնակիցներին պաշտպանելու համար։ Մեր հնարավորություններից մեկը զինված ուժերն են։ Մենք գործի կդնենք դրանք, եթե անհրաժեշտ լինի, սակայն մենք կնախընտրեինք չգնալ այդ ուղղությամբ», - ասել է Հեյլին ՄԱԿ ԱԽ նիստում։

Հուլիսի 4-ին Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել է «Խվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին: Նշվում էր, որ հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 935 կմ, իսկ երկարությունը՝ 933 կմ: Ավելի ուշ Ռուսաստանի ՊՆ հայտարարեց, որ հյուսիսկորեական հրթիռի թռիչքի երկարությունը իրականում կազմել է 535 կմ, իսկ երկարությունը՝ 510 կմ, խոսքը միջին հեռահարության հրթիռի մասին է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: