ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման կանոնները

scoopempire.com

Օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպումը կարգավորվում է ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153-րդ հոդվածով` հիմք ընդունելով աշխատավայրի ջերմաստիճանը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Եթե աշխատատեղերում գործի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանք կատարելու դեպքում, անհրաժեշտ է ստեղծել հովանալու և հանգստանալու հնարավորություն:

Հաշվի առնելով շոգ եղանակը, ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա` ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`

  • օգտագործել բաձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանող միջոցներ` բաց գույնի, բնական նյութերից գլխարկ, օդափոխությունը ապահովող արտահագուստ, ստվեր ապահովող մեծ հովանոցներ, ակնոց և այլն,
  • ստեղծել անհրաժեշտ պայմաններ բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար, հաճախ լվացվել,
  • կատարել աշխատանքային ռեժիմի փոփոխություն` հատկապես առավել ծանր և լարված աշխատանքի կատարումը նախատեսելով օրվա զով ժամերին, իսկ օրվա շոգ ժամերին` աշխատանքի երկարատև ընդմիջում:

Միաժամանակ, անհրաժեշտ է հիշել, որ օրվա որոշակի, ամենաշոգ ժամերին (12:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները:

Խորհուրդ է տրվում օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: