ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է սահմանում տիրող վիճակը

Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին նկատվել է լարվածության աճ: Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր: Հարկ է նշել նաև, որ հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժը նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջին անգամ շփման գծի հարավային հատվածում կիրառել է նաև 122 մմ-ոց Դ-30 հաուբից հրանոթներ և ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ՝ հարվածի թիրախ դարձնելով այդ ուղղությամբ տեղակայված հայկական բնագծերը: Վերոնշյալ հրթիռային կայանքները տեղակայելով Ալխանլու գյուղի մերձակա տարածքում, իր սովորության համաձայն, ադրբեջանական զինուժը պատսպարվել է խաղաղ բնակչության թիկունքում՝ վերջինիս օգտագործելով որպես կենդանի վահան՝ այդ կերպ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

Օգտվելով պաշտպանվելու իր լիարժեք իրավունքից, հակառակորդի՝ խաղաղ բնակավայրին մերձակա տարածքում տեղակայված կրակակետը լռեցնելու համար, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հարկադրված են եղել դիմելու պատասխան գործողությունների:

Պաշտպանության բանակը սահմանի ողջ երկայնքով շարունակում է հանդես գալ իրավիճակի թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 6,69 կմ/ժ
    23 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    27°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: