ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն ակտիվացնում է իր արտաքին քաղաքականությունը

Վերջին շրջանում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը սկել է վարել ակտիվ արտաքին քաղաքականություն միանգամից մի քանի ուղղություններով:  

Ուշագրավ է, որ միայն ընթացիկ՝ հուլիս ամսվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունցել շուրջ երկու տասնյակ երկրների առաջնորդների հետ: Սա այն դեպքում, երբ պաշտոնավարման սկզբնական շրջանում Թրամփի վարչակարգը երկար ժամանակ չէր նախաձեռնում օտարերկյա այցեր, փոխարենը կարևորելով ԱՄՆ ներքաղաքական խնդիրներին լուծումներ տալը:

Հուլիսի 5-ից 6-ը Լեհաստան այցի ընթացքում ԱՄՆ նախագահն այսպես կոչված «Երեք ծովերի նախաձեռնություն»  ձևաչափում հանդիպում ունեցավ Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Ռումինիայի և Բուլղարիայի առաջնորդների հետ, որի ընթացքում քննարկվող հիմնական թեման ԱՄՆ հետ այդ երկրների էներգետիկ համագործակցությունն էր: Ինչպես ինքը Թրամփը հադիպմանը հումորով  նկատեց, այդ տարածաշրջանի երկների հետ համագործակցությունն առավել կարևոր է նրա համար, քանի որ իր կինը Սլովենիայից և սիրում է այդ երկիրը:  

Արդեն Համբուրգում, G20-ի շրջանակներում Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ ունեցավ Մեքսիկայի նախագահի, Մեծ Բրիտանիայի վարչապետի (հետաքրքրական է վերջինիս հետ հանդիպումից առաջ Թրամփի հետևյալ նկատառումը. «Չկան երկրներ, որոնք ավելի մոտ կլինեն, քան մեր երկրները»), ՌԴ Նախագահի (հանդիպում, որը տևեց նախատեսված կես ժամի փոխարեն երկու ժամ և որը ԱՄՆ նախագահը «հիանալի հանդիպում» անվանեց), Գերմանիայի կանցել Անգելա Մերկելի (Թրամփն ու Մերկելը G20 հանդիպումից առաջ դռնփակ զրույց ունեցան), Ինդոնեզիայի նախագահի, Սինգապուրի, Ճապոնիայի  վարչապետների, Չինաստանի նախագահի հետ: Հետաքրքրական է նկատել, որ բոլոր երկրների հետ առկա օրակարգային խնդիրներից զատ, առանձնակի ուշադրություն է հատկացվել երկկողմ տնտեսական համագործակցությանը: Այս ամիս Բաստիլի գրավման օրվա առթիվ տեղի ունեցավ նաև ԱՄՆ նախագաhի այցը Փարիզ: Այնտեղ երկու երկրների նախագահները կարևորեցին համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում և այլ օրակարգային թեմաներ, ինչպես նաև տնտեսական համագործակցության շուրջ հարցեր:

Հատկանշական է նկատել, որ, ԱՄՆ նախագահի հանդիպումներին զուգահեռ, այս ընթացքում տեղի ունեցավ նաև ԱՄՆ պետքարտուղարի այցը մի շարք երկրներ, ինչպես օրինակ, Թուրքիա, Ուկրաինա, Արաբական երկրներ (Քուվեյթ, Սաուդյան Արաբիա և Կատար): Նպատակն էր Արաբական երկրներում լուծել Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը, իսկ մյուս երկրներում անդրադառնալ ուկրաինական ճգնաժամի լուծմանը և ահաբեկչության դեմ պայքարին: Ուկրաինա այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարը կարևորեց ԱՄՆ կողմից ուկրաինական ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի նշանակումը, ով կփորձի նպաստել հարցի շուրջ արագ առաջընթաց գրանցելուն: Թուրքիա այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարը խոսեց երկու երկրների միջև վստահության նախկին մակարդակը վերականգնելու անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերում է արաբական երկրներ Թիլլերսոնի այցին, ապա թեպետ այցի ընթացքում չհաջողվեց ճգնաժամի լուծման շուրջ հասնել տեսանելի արդյունքների, այցը նշանավորվեց ԱՄՆ-ի և Կատարի միջև ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում քայլներն ակիտվացնելու շուրջ համաձայնագրի ստորագրմամբ, որը սակայն բավարար չեղավ արաբական մյուս երկների համար՝ մեղմելու Կատարի դեմ պատժամիջոցները:

ԱՄՆ վարչակարգի կողմից միաժամանակ մի քանի ուղղություններով նման ակտիվ քաղաքականթյան իրականացումը թերևս նախևառաջ պետք է պայմանավորել ԱՄՆ նոր վարչակարգի կարճաժամկետ կտրվածքում հաջողության պատմություններ ունենալու հստակ ցանկությամբ: Իսկ այս ցանկության հիմքում ընկած է ԱՄՆ նախագահի կողմից դեռևս նախընտրական շրջանում բարձրաձայնվող թեզն այն մասին, որ պետք է վերականգնել «ԱՄՆ խարխլված միջազգային հեղինակությունը»:  Բացի այդ, ԱՄՆ-ի ներսում Թրամփի դեմ ուղղված քայլերի և իր արտերկյա գործընկերների՝  նրա հանդեպ հաճախ դրսևորվող «ոչ բարեհամբույր» վերաբերմունքի ֆոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ է հետապնդում նաև բարձրացնելու իր վարկանիշն ինչպես ԱՄՆ ներսում, այնպես էլ դրսում: ԱՄՆ ներկայիս վարչակարգի նման նկրտումների համատեքստում, հետագայում ևս ականատես կլինենք ԱՄՆ արտաքին քաղաքականության շարունակական ակտիվությանն, ինչը կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով նոր ուղղություններ՝ այդ թվում նաև ակտիվություն մեր տարածաշրջանում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: