ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշոտ Ղուլյանն ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապերը

Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Միացյալ Նահանգներից «Մեր զինվորների հետ» ծրագրով ժամանած «Հայ երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպության մի խումբ անդամների:

Ողջունելով ամերիկահայ երիտասարդներին, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց՝ Արցախ այցելելու և սահմանը պաշտպանող զինվորների հետ համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը: Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ հայության ապագան այսօր կանխորոշվում է Արցախի սահմանին, և կարևոր է համահայկական այն ընկալումը, որ այստեղ կանգնած զինվորը պաշտպանում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ու ողջ Սփյուռքի ազգային արժանապատվությունը:

Այնուհետև Ազգային ժողովի նախագահը ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը, Արցախի ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    29°  16° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: