ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit. բանակցությունների երկրորդ փորձը

CNBC.com

Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում Եվրոպական միության և Մեծ Բրիտանիային չի հաջողվել համաձայնեցնել ամուսնալուծությունից հետո միմյանց քաղաքացիների իրավունքների ապահովման հարցը: Այս մասին բանակցությունների արդյունքում հայտնել է Եվրամիության գլխավոր բանակցող Միշել Բարնիյեն: «Մենք պահպանում ենք լուրջ տարաձայնությունները ԵՄ քաղաքացիների իրավունքների պահպանման երաշխիքների հարցում, ինչպես նաև նրանց ընտանիքների ապագա անդամների իրավունքների և սոցիալական արտոնությունների հարցում», - նշել է նա:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն առաջարկել էր երկրում բնակվող 3.2 մլն ԵՄ քաղաքացիներին դիմել մշտական բնակության իրավունք ստանալու համար: Սակայն Բրյուսելում մտահոգություն են հայտնում, որ Լոնդոնի առաջարկած կարգավիճակի դեպքում ԵՄ որևէ երաշխիք չի ունենալու, որ ապագայում Բրիտանիան չի փոխի իր միգրացիոն օրենսդրությունը:

Բացի այդ, կողմերին չի հաջողվել նաև որևէ լուծում գտնել ԵՄ նկատմամբ Բրիտանիայի ֆինանսական պարտավորությունների հարցում: Չնայած Լոնդոնում արդեն ընդունել են, որ պետք է փոխհատուցեն ԵՄ-ին Brexit-ի համար, սակայն չեն նշել գումարի չափը: Եվրամիությունը Լոնդոնին ներկայացնում է մինչև 100 մլրդ եվրոյի հաշիվ, սակայն Լոնդոնում այս պահանջը անվանում են «կողոպտիչ» և ընդգծում է, որ նման աստղաբաշխական գումար չեն պատրաստվում վճարել Բրյուսելին:

Կողմերի չեն համաձայնեցրել նաև ԵՄ կազմից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի սահմանի հարցը: Հիշեցնենք, Իռլանդիան հանդիսանում է ԵՄ անդամ, իսկ Հյուսիսային Իռլանդիան մտնում է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ և իռլանդացիների համար սահմանի կարգավիճակի խնդիրը հանդիսանում է կարևոր առաջնահերություն:

Նշենք, որ վերոնշյալ հարցերը բանակցային սեղանին դրված այն հարցերն են, որոնցում առաջընթաց չգրանցելու դեպքում Մեծ Բրիտանիայի և ԵՄ միջև երկկողմ հարաբերությունների մասին բանակցությունները չեն կայանա: Կողմերը հույս ունեն, որ այս հարցերը կհաջողվի համաձայնեցնել մինչև սեպտեմբեր: Չնայած բանակցությունների երկու փուլերի արդյունքում կողմերը որևէ հարցում չեն կարողացել համաձայնեցնել դիրքորոշումները՝ և՛ ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիյեն, և՛ Մեծ Բրիտանիայից բանակցող Դեյվիդ Դևիսը նշում են, որ բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում: Նշվում է, որ այս երկու փուլերի ժամանակ կողմերը քննակել են կազմակերպչական հարցեր և ներկայացրել են իրենց դիրքրոշումները: Առկա տարաձայնությունների դետալային քննակումը սպասվում է բանակցությունների երրորդ փուլի ժամանակ, որը նախատեսվում է անցկացնել օգոստոսին: Թերևս բանակցությունների միայն այս փուլից հետո կարելի է դրանց որևէ գնահատական տալ: Մինչ այդ ակնկալվում է, որ որոշակի կոնսոլիդացում կլինի նաև բրիտանական նորընտիր կառավարությունում, որի ներսում տարաձայնությունները բացասական են ազդում բանակցություններում Լոնդոնի դիրքերի ամրության վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: