ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է փնտրում Թրամփն Արևելյան Եվրոպայում

SouthFront

ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին շրջանում նկատված ակտիվության ֆոնին, երբ միջազգային մեդիա շրջանականերում հիմնական ուշադրությունը սևեռված էր ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում տեղի ունեցող զարգացումներին, կայացավ ԱՄՆ նախագահի այցը Լեհաստան: Այնտեղ ԱՄՆ նախագահը մասնակցեց  այսպես կոչված «Երեք ծովերի նախաձեռնություն» ձևաչափով (Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Ռումինիան, Բուլղարիան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Խորվաթիան, Սլովենիան, Ավստրիան) երկրների ղեկավարների հանդիպմանը: ԱՄՆ նախագահի նման ձևաչափով հանդիպումը, նոր էր և բավականին հետաքրքրական, եթե այն դիտարկենք մի քանի մասով:

Նշենք, որ այսպես կոչված «Երեք ծովերի նախաձեռնություն»  ձևաչափը լեհ-խորվաթական համատեղ նախաձեռնություն է, որին սկիզբ դրվեց  2016 թվականին, և այն նպատակ է հետապնդում զարգացնել  Ադրիատիկ, Բալթյան և Սևծովյան երկրների միջև առևտուրը, ինչպես նաև էներգետիկ, ենթակառուցվածքային և քաղաքական ոլորտներում համագործակցությունը: Ձևաչափին սկիզբ դնելու նպատակով 2016 թվականին տեղի ունեցավ երկօրյա տարածաշրջանային ֆորում, որին մասնակցեցին նաև պատվիրակներ Մակեդոնիայից, Մոնտենեգրոյից, Կոսովայից, Թուքրիայից, ինչպես նաև եղան ներկայացուցիչներ ԱՄՆ-ից և Չինաստանից: Փաստը, որ ձևաչափի առաջին հանդիպմանը ներկա չէին ներկայացուցիչներ Ռուսաստանից, ստիպեց շատ փորձագետների պնդել, որ նախաձեռնությունը ՌԴ-ի դեմ է:

Հետաքրքական է փաստել, որ համաձայն փորձագիտական շրջանակներում տարածված կարծիքի՝ նախաձեռնությունն ուղղված է նաև հավասարակշռելու Գերմանիայի և Բրյուսելի ազդեցությունն արևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրների վրա:  Այս առումով թերևս պատահական չէ, որ, օրինակ, Լեհաստանի իշխող՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկինը հունգարական պարբերականի հետ հարցազրույցում նշել է, որ այն հակազդելու է «Եվրոպայում լիակատար հեգեմոնիայի հաստատելու» Բրյուսելի նկրտումներին:

Բրյուսելին հակազդելու թեզն ավելի հիմնավոր է դառնում, երբ դիտարկում ենք, օրինակ,  Բրյուսելի հետ Լեհաստանի իշանության միջև վերջին շրջանում նկատվող անհամաձայնություններին:

Այդ անհամաձայնության վերջին օրինակը կապված էր Լեհաստանի իշխող կուսակցության կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք նախատեսում են խորհրդարանին տալ լրացուցիչ լիազորություններ դատավորներին նշանակելու հարցում: Նախատեսվող այս փոփոխությունները դարձել են Լեհաստանում բողոքի ակցիաների պատճառ և քննադատվել է Բրյուսելի կողմից, ինչին ի պատասխան՝ լեհ պաշտոնյաները նշել են, որ Բրյուսելն իրավունք չունի խառնվելու անդամ երկրների ներքաղաքական հարցերին:

Բրյուսելի  և պաշտոնական Վարշավայի հարաբերություններում բացասական ֆոն է նկատվում է նաև Լեհաստան Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ներգաղթյալներ ընդունելու հետ կապված, ինչի համատեքստում Լեհաստանը հրաժարվում է ներգաղթյալներին ընդունելուց՝ իր դիրքորոշում հիմնավորելով երկրում առկա անվտանգային և տնտեսական խնդիրներից:

Նախորդ տարի պաշտոնական Վարշավա-Բրյուսել հարաբերություններում անհամաձայնությունների պատճառ դարձավ նաև Լեհաստանում ընդունված լրատվամիջոցների մասին օրենքը, որով իշխանությանը տրվում էր իրավասություն նշանակելու պետական լրատվական գործակալությունների ղեկավարներին:

Այսպիսով, առկա նման զարգացումների համատեքստում, ի՞նչով կարող է պայմանավորված լինել ԱՄՆ նոր վարչակարգի նման առանձնահատուկ հետաքրքրությունն այս ձևաչափով եվրոպական երկրների հետ համագործակցելու հարցում: Նման ձևաչափով համագործակցությամբ, ըստ էության Թրամփը միանգամից փորձում է առնվազն երկու խնդիր լուծել:

Առաջին, իր այս այցով Թրամփը ցանականում էր ուղերձ հղել պաշտոնական Բրյուսելին, առ այն, որ  իր վարչակարգը չի սահմանափակվելու միայն պաշտոնական Բրյուսելի հետ համագործակցությամբ և անկախ պաշտոնական Բրյուսելի հետ ունեցած տարաձայնությունների՝ եվրոպական  երկրների հետ համագործակցելու է նաև այլ ձևաչափերով (այս համատեքստում ԵՄ ներսում առկա տարաձայնություններն ԱՄՆ-ի համար նպաստավոր նախադրյալներ են ստեղծում): Ըստ էության սա հասցեական կոչ էր Բրյուսելին, որ ԱՄՆ-ԵՄ առկա տարաձայնություններից ավելի շատ տուժելու է նույն Բրյուսելը:

ԵՄ-ում նոր դաշնակիցներ գտելու ԱՄՆ ցանկությունը բացատրվում է նաև Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու փաստով: ԵՄ-ում կորցնելով իր հավատարիմ դաշնակցին՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ վարչակարգն այսօր խնդիր է հետապնդում միության ներսում գտնել նոր հենման կետեր՝ իր ազդեցությունը չթուլացնելու համար:

Երկրորդ, պատահական չէր, որ Լեհաստան Թրամփի այցը և նման ձևաչափով հանդիպումը անմիջապես նախորդեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Պատահական չէր նաև այն, որ «Երեք ծովերի նախաձեռնություն» ձևաչափում հանդիպման ժամանակ բանակցությունների հիմնական թեման էներգետիկ համագործակցություն էր, մասնավորապես, ԱՄՆ հեղուկ գազի արտահանումը Եվրոպա: Ուստի, Դոնալդ Թրամփի այցը Լեհաստանը և մասնակցությունը տվյալ ձևաչափով հանդիմանը նպատակ էր հետապնդում ուժեղացնելու ԱՄՆ դիրքերը ՌԴ-ի հետ բանակցություններում՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ը շարունակելու է պահպանել և ամրապնդել Արևելյալ Եվրոպայում իր ներկայությունը

Ուստի, եթե փորձենք ամփոփել, ապա Թրամփի վարչակարգը «Երեք ծովերի նախաձեռնություն» ձևաչափում դրսևորած նման ակտիվությամբ, ցանկանում է» մեկ հարվածով միանգամից երկու նապաստակ որսալ»՝ ամրապնդելով ԱՄՆ դիրքերը Ռուսաստանի և ԵՄ-ի հետ հարաբերություններում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: