ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի թվիթերյան էջը

Agos

Թուրքական հաքերային «Ayyıldız Tim» խմբավորումը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի թիվիթերյան էջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաքերները տեղադրել են տեսանյութ, կատարել են գրառում, ինչպես նաև թողել են իրենց լուսանկարը:

«Մի հիմար թռչուն արտասահման է փախել և դրանով պարծենում է: Նման պարագայում այդ թռչունին բռնելու գործը մեզ է մնացել: «Ayyıldız Tim»-ը ողջունում է», - գրել են հաքերները Նիշանյանի թվիթերյան էջում:

Պոլսահայ մտավորականը ֆեյսբուքյան իր էջում ևս գրառում է կատարել՝ հայտնելով, որ թվիթերյան էջը կոտրել են: «Կարծում եմ՝ թվիթերյան էջումս վիրուս կա, այն իմ վերահսկողության տակ չէ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր այգում «ապօրինի» շինարարության համար։ Այս տարվա հուլիսի 14-ին նա դուրս էր եկել բանտից ու այլևս չէր վերադարձել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հեռացել է Թուրքիայի տարածքից:

Նշենք, որ Նիշանյանը միշտ բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու աչքի ընկել իր դիրքորոշումով։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: