ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի պաշտպանության նախարարը՝ ապրիլյան պատերազմում ադրբեջանական «052 Յաշմա» հատուկ նշանակության բրիգադի մասնակցության մասին

panorama.a

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադարձել է ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո շրջանառվող լուրերին, թե մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ադրբեջանական, այպես կոչված էլիտար «052 Յաշմա» հատուկ նշանակության բրիգադը, փոխանցում է panorama.am-ը:
«Իրենց դիակները, որ փոխանակել ենք, եղել է փաստաթուղթ, որտեղ նշված է եղել «Յաշմա»-ի 052 բրիգադայի 71 կամ 72-րդ խումբը: Դա ենթադրում է, որ «Յաշմա» բրիգադայի 1000-րդ զինծառայողը գտնվել է մարտական գործողությունների շրջանում և ոչնչացվել է: Այսինքն՝ բրիգադան լրիվ կազմով ըննդգրկված է եղել հյուսիսային ուղղությունում մարտական գործողություններին: Չնայած իրենք հայտարարում են, որ չեն հարձակվել, չեն նախապատրաստվել, դա ամենևին էլ իրականությանը չի համապատասխանում: Ըստ մեր տեղեկությունների, ունեն մոտավորապես 400-ից ավել զոհ միայն այդ բրիգադայում:

Այսօր իրենք իրականացնում են իհարկե վերականգնողական աշխատանքներ՝ ուսումնասիրություններ զորամասերում, միավորումներում, պայմանագրային զինծառայողներից ընտրում են հատուկ ջոկատայիններ, աշխատում են, որպեսզի վերականգնեն, բայց չեմ կարծում, որ նման կորուստներից հետո մոտ երկու տարվա ընթացքում կարող են իրենք ուշքի գալ: Կարող են համալրել, բայց արդյո՞ք ի վիճակի կլինեն լուրջ խնդիրներ լուծելու», - հայտարարել է նախարարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: