ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հալեպի հայկական Baron հյուրանոցը դարձել է սոսկ հիշեցում Սիրիայում խաղաղ ժամանակների մասին. Reuters

Հալեպի Baron հյուրանոցը, որը հիմնադրվել է հայ ընտանիքի կողմից 1911 թվականին, արդեն ավելի քան 5 տարի է չի գործում, գրում է Reuters-ը՝ պատմելով հայկական հյուրանոցի ճակատագրի մասին, որը ժամանակին համարվել է Մերձավոր Արևելքի ամենաեվրոպական անկյունը։

«Հյուրանոցում ապրել են ամենահայտնի ճանապարհորդները, գրողները, թագավորներն ու տարբեր երկրների նախագահները։ Մի քանի տարի առաջ Baron-ը, որը գտնվում է Հալեպի արևմուտքում՝ առաջնագծի մոտ, խոցվել էր ականանետերով», - գրում է պարբերականը։

Նշվում է, որ ռազմական գործողությունների ժամանակ հայկական հյուրանոցը դարձել էր ապաստարան Հալեպի արևելյան շրջանների շատ ընտանիքների համար։

Այժմ հարուստ պատմությամբ ամենահայտնի վայրերից մեկը դարձել է սոսկ հիշեցում Սիրիայում խաղաղ ժամանակների մասին, եզրափակում է Reuters-ը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: