Անհավանական հայեր, կամ հայտնիներ, ովքեր չեն բարձրաձայնում իրենց հայկական ծագման մասին
Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է «Ջորջիո Արմանի» նորաձևության տան հիմնադրի հայկական արմատները: Forbes-ը, մասնավորապես, իր հոդվածում հայտնել էր, որ Արմանիի հայրը՝ Ուգո Արմանին, Իտալիայում հաստատվել է փախչելով Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից: Շատերի համար սա անհավանական է թվում, քանի որ աշխարհահռչակ դիզայները երբևէ չի բարձրաձայնել այս մասին: Միգուցե պատճառն այն է, որ 83-ամյա Արմանին ինքնամփոփ է և շատ հազվադեպ է հարցազրույց տալիս, և նրա անձնական կյանքի մասին տեղեկատվություն չկա:
Մյուս անհավանական հայը Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանան է, թեև նա ընդամենը 1/64 -րդ մասով է հայ: Նշվում է, որ Դիանայի հայ նախնին է Հնդկաստանի Գուջավար քաղաքի հայազգի մեծահարուստ Էլիզա Քևարը: Մի քանի տարի առաջ Արքայադուստր Դիանայի նախնիների տանն անծանոթ լեզվով նամակներ են հայտնաբերվել: Հետազոտությունները պարզել են, որ նամակները գրված են հայերեն, և որ դրանք գրվել են Էլիզա Քևարի կողմից իր երեխաների և թոռների համար:
Էլիզա Քևարը ամուսնացել է շոտլանդացի Թեոդոր Ֆորբսի հետ: Այս միությունից ծնվել է Քեթլին Սքոթը, ով ամուսնացել է Ջեյմս Քրոմբիի հետ: Նրանք Ջեյն անունով աղջիկ են լույս աշխարհ բերել, ով ամուսնացել է Դեյվիդ Լիթլջոնի հետ, իսկ նրանց դուստր Ռութն ամուսնացել է Ուիլյամ Գիլի հետ: Ռութ Սիլվիա Գիլը`Լեդի Դիանայի տատիկը, ամուսնացել է Լորդ Ֆերմոյի հետ: Իսկ նրանց աղջիկ`Ֆրանսիս Ռութ Բուրք Ռոաչն ամուսնացել է Լեդի Դիանայի հոր` Ըրլ Սփենսեր 8-րդի հետ: Ստացվում է, որ Լեդի Դիանայի տատմոր տատը հայ է:
Նշվում է, որ ամենայն հավանականության Լեդի Դին իմացել է իր հայկական արմատների մասին, սակայն, հաշվի առնելով իր դիրքը, նախընտրել է չհրապարակել այս փաստը:
Շատերը հայկական ծագում են վերագրում նաև բրիտանացի կոմիկ Ռոուեն Աթկինսոնին, ով առավել հայտնի է որպես Միսթեր Բին: Սակայն, ի տարբերություն Ջեորջիո Արմանիի և Լեդի Դիի,այս պնդումներն առավել անհավանական են: Հավանաբար, շատերի մոտ նման տպավորություն ստեղծվել է դերասանի հայկական արտաքինի և միմիկաների պատճառով:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ