Կնյազ Հասանով. հանրաքվեին միասնական քվեարկության պարագայում անկախ քրդական պետության ստեղծումը հնարավոր կլինի (ԲԱՑԱՌԻԿ)
«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովի հետ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանի ղեկավարության կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:
- Պարո՛ն Հասանով, վերջերս Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարեց հանրաքվե անցկացնելու մասին, որի ժամանակ կդրվի «Ցանկանո՞ւմ եք անկախ Քրդստան» հարցը: Ինչպիսի՞ն է Հայաստանում քրդական համայնքի դիրքորոշումն այս հանրաքվեի վերաբերյալ:
- Քրդական համայնքը, ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում, ազգային նպատակներից ելնելով, միասնական է այն հարցի շուրջ, որ ստեղծվի անկախ քրդական պետություն: Աշխարհի մոտ 50 միլիոն քրդերը մինչև այսօր չունեն պետություն: Միայն մոտ 15 տարի առաջ, երբ ԱՄՆ կողմից տապալվեց Սադդամ Հուսեյնի իշխանությունը, Իրաքի կազմում ֆեդերատիվ կարգով ստեղծվեց քրդական ինքնավարություն: Ձեռք բերելով ինքնավարություն՝ Իրաքյան Քրդստանը կարողացավ պահպանել իր բանակը՝ Բեշմերգան՝ ապահովելու իր պաշտպանությունը արտաքին, այդ թվում՝ վերջին շրջանում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից առաջացած վտանգներից:
Մենք բոլորս կողմ ենք, որ անցկացվի հանրաքվե, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 25-ին և ստեղծվի քրդական պետություն: Մենք լիահույս ենք, որ այդ հանրաքվեն կորոշի, որ Իրաքյան Քրդստանը պատրաստ է գնալ անկախացման: Միաժամանակ նշեմ, որ կա Քիրքուք քաղաքի (քաղաքում ճնշող մեծամասնությունը քրդեր են) կարգավիճակի հարցը: Քիրքուքը կռվախնձոր է Իրաքի կենտրոնական իշխանությունների և Իրաքյան Քրդստանի միջև: Քրդերն ակնկալում են, որ այս հարցն էլ իր լուծումը կստանա:
Այնուամենայնիվ, այս համատեքստում պետք է նաև հաշվի առնել, որ Իրաքյան Քրդստանը շրջապատված է թշնամի պետություններով, որոնք չեն ցանկանում, որ ստեղծվի անկախ քրդական պետություն, օրինակ՝ նույն Թուրքիան: Կան նաև պետություններ, որոնք դրական են վերաբերվում քրդական պետության ստեղծմանը: Այդ պետություններից է, օրինակ` Իսրայելը: Կան պետություններ էլ, որոնք միանշական դիրքորոշում չեն արտահայտում: ԱՄՆ-ից մեկ տարբեր մակարդակներով լսվում էին կարծիքներ, որ պետք է ստեղծվի անկախ քրդական պետություն, մեկ էլ` որ դեռ շուտ է դրա համար: Ռուսաստանի պարագայում նույնպես հնչել են տարբեր կարծիքներ տարբեր մակարդակներով: Որոշների պնդմամբ չպետք է խախտվի Իրաքի տարածքային ամբողջականությունը, որոշներն էլ կողմ են արտահայտվել անկախ քրդական պետության ստեղծմանը:
Նման իրավիճակում շատ բարդ է ասել, որ այսօր կամ վաղը կստեղծվի անկախ քրդական պետություն: Թշնամի պետությունները քրդերի մեջ տարաձայնություններ են մտցնում, քարոզչություն են իրականացնում, որ չմասնակցեն հանրաքվեին: Ամեն ինչ անում են, որ այդ հանրաքվեն չեղյալ հայտարարվի: Միևնույն ժամանակ, եթե իրաքյան քրդերը միակամ լինեն և քվեարկեն, ապա, կարծում եմ, անկախ քրդական պետության ստեղծումը հնարավոր կլինի:
- Տեղյա՞կ եք արդյոք` Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը աջակցության համար դիմե՞լ է այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում գտնվող քրդական համայնքին:
- Իրաքյան Քրդստանի ղեկավարների համար այսօր կարևոր է բոլոր տեղերի քրդերի, քրդական համայնքների կարծիքը, նրանց որևէ կերպ աջակցությունն ու մասնակցությունը:
Մեզ համար շատ կարևոր է նաև, իհարկե, մեր պետության՝ Հայաստանի մոտեցումը: Այն փաստը, որ Հայաստանն Իրաքյան Քրդստանում ունի իր գլխավոր հյուպատոսությունը, նույնպես վերաբերմունքի դրսևորում է:
Ես չեմ կասկածում, որ հայ ժողովուրդը ցանկանում է, որ ստեղծվի Իրաքյան Քրդստանի անկախ պետություն: Ես սա բացատրում եմ այն բարեկամությամբ, որ գոյություն ունի մեր երկու ժողովուրդների միջև: Օրինակները բազմաթիվ են: Նույն Իրաքի համատեքստում այն օրերին, երբ տապալվում էր Սադդամ Հուսեյնի իշխանությունը, ահաբեկչությունը Բաղդադում լայն տարածում ուներ, այնտեղի հայերը փախան Իրաքյան Քրդստան, որտեղ ղեկավարությունը և ժողովուրդը հայերին ապահովեցին ամեն ինչով: Իրաքյան Քրդստանում այսօր 4,000-ից ավելի հայեր կան և մի հայ էլ ընտրվեց որպես քրդական Մեջլիսի պատգամավոր, ով երկու ամիս առաջ Հայաստանում էր, և ես, իհարկե, բաց չթողեցի առիթը նրան հանդիպելու: Ինքս էլ հպարտ եմ, որ ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր:
- Արդյո՞ք Հայաստանում քրդական համայնքը պատրաստվում է որևէ ձևաչափով մասնակցություն ունենալ այդ հանրաքվեի անցկացման գործընթացին:
- Մենք բարոյական աջակցություն ենք ցուցաբերում: Մենք կապի մեջ ենք աշխարհի տարբեր մասերում գտնվող քրդական կազմակերպությունների հետ, և բոլորս կոչ ենք անում իրաքյան քրդերին միավորվել: Այսօր Իրաքյան Քրդստանում կան կուսակցություններ, որոնք միմյանց դեմ են, կան մի քանի կուսակցություններ, որոնք չեն ցանկանում մասնակցել այս հանրաքվեին:
Մենք սրտանց ցանկանում ենք, որ այդ հանրաքվեն անցկացվի, որ ստեղծվի անկախ պետություն, մենք էլ զգանք, որ ունենք պետություն՝ անկախ նրանից այնտեղ կապրենք, թե ոչ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ