ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջավախահայերին վրացերեն կսովորեցնեն

Akhaltskha.Net

Ջավախքի Ախալքալաք քաղաքի ու մյուս բնակավայրերի բնակիչներին, որոնք հիմնականում հայեր են, սկսել են վրացերեն սովորեցնել, ասվում է Վրաստանի կրթության ու գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է «Sputnik-Վրաստանը»։

Դասընթացները կազմակերպելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական դպրոցը՝ Ախալքալաքում Հայ Առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ։

Վրաստանի կրթության ու գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին հայտնել է, որ Ժվանիայի անվան դպրոցը պատրաստել է 130 շարժական խմբեր Ջավախքի համար, որպեսզի նրանք ուղևորվեն այն վայրեր, որտեղ կա վրացերենի ուսուցման պահանջ։

Ախալքալաքում, որտեղ հայերը կազմում են բնակչության 80 տոկոսը, շատերն ընդամենը կենցաղային մակարդակի վրա են տիրապետում պետական լեզվին։ Դա նրանց խանգարում է ինտեգրվել վրացական հասարակությանն ու դառնալ իրենց երկրի լիարժեք քաղաքացիներ։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: