ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիահայերն աստիճանաբար վերադառնում են Հալեպ

РИА Новости

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն աստիճանաբար վերականգնվում է՝ անցնելով իր երբեմնի բնականոն հունին: Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանի խոսքերով սիրիահայերը կամաց-կամաց վերադառնում են իրենց տները և շարունակում զբաղվել իրենց աշխատանքով, հայտնում է «Արմենպրես»-ը: «Սիրիահայերը վերադառնում են, քանի որ այստեղ են թողել իրենց տունն ու տեղը», - ասել է նա՝ հավելելով, որ հիմնական բարդությունը կապված է ժողովրդի տնտեսական վիճակի հետ:

«Սննդամթերքի պակասի հարցեր չկան, կան միայն նյութական դժվարություններ, սակայն քաղաքի մեջ կյանքն իր աշխատանքային վիճակին է: Վերականգնված է նաև քաղաքի ջրամատակարարումը: Հուսանք, որ առաջիկա օրերին դրական տեղաշարժ կլինի նաև հոսանքի պարագայում, քանի որ բավականին վերջերս հոսանք ունենում էինք օրվա մեջ ընդամենը երկու ժամով», - ասել է պատգամավորը:

Ժիրայր Ռեյիսյանի խոսքով՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցները ևս պատրաստվում են նորամուտին:

Անդրադառնալով Հալեպի օդանավակայանին, Ռեյիսյանն ասել է, որ այն գրեթե պատրաստ է, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով դեռևս չի գործում: «Այնտեղ թռիչքներ իրականացվում են, սակայն ոչ պաշտոնական, հանրային ծառայության իմաստով», - հավելել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: