ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է Իրանում Հայաստանի բուհերի դիպլոմների ճանաչման հարցը

Օգոստոսի 20-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ Մեհդի Զահեդիի հետ` քննարկելու ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ԻԻՀ գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների նախարարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում են ԱԳՆ պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն անդրադարձավ Իրանում ՀՀ բուհերի դիպլոմների ճանաչման խնդրին:

Մոհամմադ Մեհդի Զահեդին շնորհակալություն հայտնեց հուլիս ամսին Հայաստանի Հանրապետություն իր գլխավորած պատվիրակության այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար` ցանկություն հայտնելով ՀՀ ԱԺ իր գործընկերոջը հրավիրելու Թեհրան:

Խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման մասին՝ ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ կատարեցին կրթության և գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության մի շարք կարևոր այլ հարցերի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: