ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին պատմող «Կիսատ մնացած» ֆիլմը Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Կիսատ մնացած» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Yenisafak» լրատվական կայքին, գլխավոր դերերում հանդես են եկել  Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն:

Ըստ ֆիլմի սցենարի՝ Իսկուհին Հայաստանից մեկնում է Ստամբուլ՝ ուսանելու տեղի համալսարանում, որտեղ և ծանոթանում է Մերթի հետ: Երիտասարդները սիրահարվում են իրար, սակայն Հայաստանից Ստամբուլ մեկնած Իսկուհու եղբայրը՝ Արամը և Մերթի ընտանիքը դեմ են լինում նրանց հարաբերություններին: Երիտասարդները ստիպված են լինում պայքարել բոլոր դժվարությունները հաղթահարելու համար:

Նշվում է, որ ֆիլմն անդրադառնում է նաև «1915-ի հայկական դեպքերին» (Հայոց ցեղասպանությանը՝ խմբ.):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: