ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Մյանմայում ռոհանջիների ջարդերին

Reuters / Mohammad Ponir Hossain

Միջազգային հանրության ուշադրությունն այսօր սևեռված է Մայնմայում մահմեդական ռոհինջաների դեմ իշխանությունների կողմից իրականացվող ջարդերի վրա: Որոշ երկրներ, ինչպես նաև ՄԱԿ-ը քննադատել են կատարվողն ու կոչ են արել դադարեցնել բռնությունը: Սակայն, հարցն այսօրվա միջազգային հարաբերությունների համատեքստում յուրահատուկ քաղաքական երանգավորում է ստանում, քանի որ ագրեսիայի է ենթարկվում մուսուլման մի էթնիկ խումբ:

Միգրացիոն ճգնաժամն ու Իսլամական պետության ահաբեկչական գործողությունները ողջ աշխարհում կարծես մահմեդական և քրիստոնյա աշխարհների միջև լարվածությության նոր ալիքի պատճառ են դարձել: Բայց, միևնույն է համամարդակային արժեքներն ու մարդու կյանքը պետք է գերակա լինեն, և միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի հնարավոր բոլոր քայլերը բռնությունը կանգնեցնելու համար:

Այս հարցն իր կարևորությունն ունի նաև Հայաստանի համար: Հայ հասարակությունն ու իշխանություններն ուղղակի չեն կարող անտարբեր մնալ այս հարցի նկատմամբ և պետք է խստորեն քննադատեն բռնությունը: Առաջին հերթին, որովհետև, Հայաստանն այսօր պայքար է մղում մարդկության դեմ հանցագործողությունների դեմ և կոչ անում կանխարգելել դրանց կրկնությունը, այդ թվում ՄԱԿ-ում նախաձեռնելով ցեղասպանությունների կանխարգելման բանաձև: Բացի այդ, հաշվի առնելով երկու մահմեդական երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարդ հարաբերություններն, ու Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հարթություն տեղափոխելու Ադրբեջանի ջանքերը՝ Հայաստանը խնդիր ունի մշտապես ցույց տալու ողջ աշխարհին, որ որևէ ատելություն չի տածում մահմեդականների նկատմամբ և առկա խնդիրները գտնվում են բոլորովին այլ հարթությունում ու վերաբերում են կոնկրետ երկու պետությունների:

Ուստի, մենք չենք կարող անտարբեր մնալ Մյանմայում տեղի ունեցող ողբերգությանը և պետք է մեր հերթին, մեր հնարավորությունների սահմաններում, նպաստենք բռնության դադարեցմանը և ջարդերի կասեցմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: