ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լապշին․ Հայեր, դիմացե՛ք, Ադրբեջանում ձեզ ուզում են տեսնել մահացած

twitter.com/Alexander Lapshin

Ադրբեջանը դեռ 1988-ին սկսել էր ահաբեկչություն Սումգայիթի, Բաքվի ու Ղարաբաղի հայերի դեմ՝ նացիստական juden frei սխեմայով, բայց հայերի, այլ ոչ թե հրեաների վերաբերյալ։ Այս մասին իր  Facebook-յան էջում գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Ամոթ է խոստովանել, բայց մինչև ադրբեջանական բանտում հայտնվելը ես անկեղծորեն կարծում էի, թե ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է ու պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հանդեպ հարգանքով։ Ինչ հիմար էի ես։ Ադրբեջանը դեռ 1988-ին սկսել էր ահաբեկչություն Սումգայիթի, Բաքվի ու Ղարաբաղի հայերի դեմ՝ juden frei սխեմայով, միայն թե հայերի, այլ ոչ թե հրեաների վերաբերյալ։ Չնայած, Ադրբեջանի հրեաների 95 տոկոսը երկրից փախել է մոտավորապես այն նույն ժամանակաշրջանում, երբ ղարաբաղյան հակամարտությունն է սկսվել։ Ապահովագրվելու համար, համարելով, որ հայերի հարցերը լուծելուց հետո հրեաներին կանցնեն, ժառանգական հիշողությունն իր դերը կատարել է։ Այսօր հրեաներին Ադրբեջանում սիրում են, չէ որ հրեաներ այնտեղ գրեթե չկան, մի քանի հազարից էլ քիչ են։ Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից առաջ նրանց թիվը գրեթե 100 հազար էր կազմում»,- գրել է Ալեքսանդր Լապշինը։

Մինչդեռ, գրում է բլոգերը, իր դեմ մեղադրական ակտում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի ստորագրության տակ բառացիորեն հետևյալն է գրված (մեջբերում եմ)․ «․․․մեղադրյալ Լապշինը զավթված Ղարաբաղյան շրջանը կոչել է «Արցախ» ինչը ապացուցում է նրա անջատողական գործողությունները՝ Ֆեյբուքյան ընկեր Սերգեյ Շահվերդյանի հետ միասին։ Ուշագրավ է, որ առավոտից գիշեր հանդուրժողականության մասին պնդող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անվանումը՝ Արցախը, ապօրինի է համարում։ Այսինքն հայերենը օրենքից դուրս է, հայերը չպետք է խոսեն մայրենի լեզվով, ունենան իրենց հավատը և առհասարակ (մեջբերում քննիչ Թալիբովի խոսքից) «․․․ Հայոց ցեղասպանությունը հորինված բան է, եթե թուրքերը նրանց կոտորեին՝ մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք․․․» ։ Գեբելսը նյարդայնացած ծխում է։

Հայեր, դիմացե՛ք։ Այս մարդիկ ուզում են ձեզ տեսնել մահացած և վերջ ։ Ու եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքորոշման թուլացման հետևանքով կորցնեք Ղարաբաղը՝ իմացեք, որ նրանք կգան ձեզ կոտորելու։ Ինչպես թուրքերը 100 տարի առաջ։ Գազանացումն արդեն գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները»,- շեշտել է Ալեքսանդր Լապշինը, իր գրառումն ավարտելով հետևյալ հեշթեգով՝ #azeromarazm։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: