ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կզրկի Թուրքիային իմիտացիոն քաղաքականություն վարելու հնարավորությունից

Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը, կարծես թե, առավել հստակ է դառնում: Առաջին անգամ նախագահի մակարդակով և միջազգային բարձր հարթակում պաշտոնապես հայտարարվեց, որ արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ:

Նման հայտարարությունը թեև հնչում էր առաջին անգամ, սակայն, ըստ էության, որևէ մեկի համար անակնկալ չէր, քանզի հայ-թուրքական առնչությունների այս ողջ գործընթացում Թուրքիայի ապակառուցողական քաղաքակնությունը և նախապայմանների լեզվով Հայաստանի հետ խոսելը վաղուց արդեն արձանագրությունների կենսագործման հետ կապված որևէ հույս չէին ներշնչում: Այլ հարց է, որ ՀՀ-ն, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը և հույս ունենալով Թուրքիայում տեսնել առավել ժողովրդավար և հավասարակշիռ իշխանություն, արձանագրությունների հետ կապված որոշիչ քայլերի չէր դիմում: Ինչևէ, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ԳԱ ամբիոնից նշեց, Թուրքիայի ղեկավարությունը չպետք է կարծի, թե «կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով»: Ըստ նախագահի խոսքերի՝ Հայաստանը 2018 թվականի գարուն է մտնելու առանց «սին արձանագրությունների»:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար Հայաստանը Ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել: Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանն ու հայությունն էլ ավելի մեծ ջանքերով ու հետևողականությամբ չեն աշխատելու Ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու փոխհատուցման հարցերի ուղղությամբ: Ավելին, որպես  Ցեղասպանության արհավիրքով անցած ժողովուրդ ներկայացնող պետություն՝ ՀՀ-ն մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ցանկացած տիպի հանցագործության դեմ՝ այդ թվում տարբեր նախաձեռնությունների տեսքով: Պատահական չէ, որ ՄԱԿ ԳԱ ամբիոնից ՀՀ նախագահը հայտարարեց, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանը հանդես է գալու նոր նախաձեռնությամբ:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ ամենայն հավանականությամբ 2018 թվականի գարուն կթևակոխենք առանց հայ-թուրքական արձանագրությունների, որոնց նպատակն էր նպաստել հայ-թուրքական առնչությունների կարգավորմանը և ոչ թե հնարավորություն տալ Թուրքիայի իշխանություններին վարել իմիտացիոն քաղաքականություն և այդ գործընթացում քաղել դիվիդենտներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: