ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Business Insider

Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի Հանրապետությունում անկախություն ձեռք բերելուց ի վեր գրանցված առաջընթացը և հպարտ են մեր երկրի հետ կատարած համատեղ աշխատանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի շնորհավորական ուղերձում:

«Մենք վճռական ենք Հայաստանում ժողովրդավարությունն առաջ տանելու ու վստահելի և թափանցիկ տնտեսության առաջընթացը խթանելու հարցում: Շնորհակալ ենք տարածաշրջանային կայունությանն ու միջազգային խաղաղարար առաքելություններին ձեր նվիրվածության համար: Բարձր ենք գնահատում այդ ջանքերը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք անկախության 26 ամյակի կապակցությամբ: Ակնկալում ենք, որ դեռ երկար տարիներ կշարունակենք Հայաստանի ու այդ երկրի ժողովրդի հետ բարեկամությունն ու համագործակցությունը», - ասվում է Թիլերսոնի շնորհավորական ուղերձում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: