ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո

CVCE

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր նպատակն է ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի քննարկումը, բանակցային գործընթացի ակտիվացման ուղիների ուսումնասիրումը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա գագաթաժողովին նախապատրաստվելը: Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, փոխանցում է News.am-ը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շաֆերը  ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ առանձին, այնուհետև համատեղ հանդիպումներ են ունեցել: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպմանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահներն ակնկալում են, որ բարձր մակարդակով հանդիպումը կնպաստի վստահության խորացմանը և կողմերի քաղաքական կամքին՝ հակամարտության կարգավորման առանցքային հարցերով  փոխզիջումային լուծումներ գտնելու գործում: Նախարարները համանախագահների հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել՝ մոտ ապագայում հաջող գագաթաժողով նախապատրաստելու հարցում:

Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ՝ տեղերում իրավիճակը, նաև խաղաղ կարգավորման գործընթացում վերջին իրադարձությունները քննարկելու  և բարձր մակարդակով հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելու մասին տեղեկացնելու համար:

Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել հոկտեմբերի սկզբին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: