Խորհրդային Ադրբեջանի գերբի հեղինակն ազգությամբ հայ Ռուբեն Շխյանն է
Ալիևի կարգադրությամբ՝ ադրբեջանցի պատմաբանները փորձում են ստեղծել երկրի նոր պատմություն՝ ամեն կերպ զրոյացնելով հայերի դերը Ադրբեջանի ձևավորման և զարգացման գործում: Ադրբեջանական մշակութային ժառանգության պատմության գրքերում հայկական հուշարձանների մասին տեղեկությունները պարբերաբար անհետանում են, իսկ ադրբեջանցի «գիտնականների» հոդվածները շարունակաբար ուղեկցվում են պատմական աղավաղումներով: Այնուամենայնիվ, հայտնի փաստ է, որ հայերն առաջատար տեղ են զբաղեցրել Ադրբեջանի սոցիալական, մշակութային և գործարար կյանքում:
Ադրբեջանում շատ բաներ առաջին անգամ ներմուծել են հենց հայերը:
Օրինակ՝ առաջին տպարանը Բաքվում բացվել է հայերի կողմից, իսկ հրատարակված գրքերը լույս են տեսել ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն և եվրոպական լեզուներով, 20-րդ դարի սկզբին Մայիլով եղբայրներն առաջին անգամ Բաքվում կառուցել են օպերայի շենք՝ այժմ Ադրբեջանի պետական ակադեմիական օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ադրբեջանը ներկայացնող առաջին աշխարհի չեմպիոնը եղել է հայազգի ըմբիշ Արտեմ Տերյանը: Բացի այս հայտնի փաստերից, կան նաև համամատաբար ավելի քիչ լուսաբանվող իրողություններ:
Դրանցից մեկը շատ խորհրդանշական է թվում. Ադրբեջանի ԽՍՀ պետական գերբը հեղինակել է գրաֆիկական նկարիչ Ռուբեն Շխյանը:
Ռուբեն Շխյանն Ադրբեջանի հեղափոխական արվեստի աշխատողների միության անդամ էր: Խորհրդային Ադրբեջանի զինանշանը պատկերում է մուրճն ու մանգաղը, նավթային աշտարակը ծագող արևի ֆոնին, որը մակագրված է և ադրբեջաներեն և ռուսերեն. «Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն», «Բոլոր երկրների աշխատողներ, միացե՛ք»: Գերբի վերին հատվածում պատկերված է հնգանկյուն աստղ:
Ռուբեն Շխյանի հայտնի աշխատանքներից է նաև Վլադիմիր Լենինի 3 մետր բարձրությամբ ռելիեֆային դիմանկարը (Վլադիմիր Ինգալի համահեղինակությամբ) Կիսլովոդսկում, որի բացմանը ներկա են եղել Ն.Կ. Կրուպսկայան, Մ.Ի. Ուլյանովան, Ն.Ա. Սեմաշենկոն:
Միևնույն ժամանակ, չնայած Շխյանի նման հայտնի արվեստի գործերին, նրա մասին շատ քիչ տեղեկություն է պահվել: Կամ ինքը Շխյանն է կյանքի ընթացքում չափազանց համեստ եղել, կամ Ադրբեջանի ժամանակակից պատմաբանները ջանք չեն խնայել…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ