ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք գործիչները տպավորված են Արցախ այցելությունից և չեն վախենում Ադրբեջանի սև ցուցակից

«Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ ճանաչողական այցով Արցախ այցելած մի խումբ թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ նախօրեին Ստեփանակերտում հանդես են եկել մամուլի ասուլիսով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թուրքական Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրասը ասել է, որ իրենք շատ տպավորված են Արցախ այցելությունից և իրենց ստացած ջերմ վերաբերմունքից: Նրա խոսքով՝ իրենք կողմ են, որպեսզի Թուրքիան առերեսվի իր պատմությանը և ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, իսկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծում ունենա:

Ըստ թուրք գործիչի, հասարակություններն, ընդհանրապես, հակված են միայն իրենց ցավը տեսնելու, և շատ ժամանակ այդ ցավերը մրցակցության մեջ են դնում: «Մենք պետք է հասկանանք, որ դրանք մեր ընդհանուր ցավն են և այդ տեսանկյունից մոտենանք հարցերին: Մենք թուրքական հասարակության մեջ լուսավորելու, տեղեկացնելու այդ գործառույթն ենք կատարում և փորձելու ենք այս այցից հետո ևս մեր տպավորությունները փոխանցել թուրք հանրությանը»,- ասել է Ու. Ուրասը:

«Արցախպրես»-ի այն հարցադրմանը, թե Արցախ այցելելուց հետո արդյոք չեն վախենում Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելուց, Ու. Ուրասը պատասխանել է ասացվածքով. նա ով անձրևի տակ է մտնում, երբեք չպետք է վախենա թրջվելուց: «Չգիտեմ՝ մեր այցը քաղաքական ինչ հետևանքներ կունենա Բաքվում, որովհետև գիտենք, որ այնտեղ բողոքի ալիքը մեծ է այս առումով, բայց ուզում ենք հայտնել, որ սա նաև իրենց համար է: Մենք խաղաղություն ենք ուզում. դրա համար էլ այցելել ենք Արցախ»,- ասել է թուրք քաղաքական գործիչը:

Իսկ գրող, ակտիվիստ Սաիդ Չեքինօղլուն նշել է, որ ինքը գալիս է մի այնպիսի տարածքից, որտեղ տարիներ շարունակ ցեղասպանություն է եղել՝ հայերի, Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ: «Ես` ինքս, ցեղասպանագետ եմ, իրավապաշտպան և, այստեղ գալով, հանգեցի այն եզրակացությանը, որ ցեղասպանության հարցի և Արցախի հիմնախնդրի միջև ինչ-որ ընդհանուր կապ կա»,- ասել է Ս. Չեքինօղլուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: