ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ դեսպանատունը՝ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի հետագա աշխատանքի մասին

massispost.com

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկյան համանախագահ  Էնդրյու Շեֆերը կշարունակի ներկայացնել Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում: Այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ ի պատասխան NEWS.am–ի հարցման։

Դեսպանատանը նշել են, որ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն շարունակում է հոգալ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի գործառույթների հետ կապված  կադրային համալրման ու օժանդակության հարցերը:  

«ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի համանախագահների շրջանում, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները: Բայց ի վերջո խաղաղության պատասխանատվությունն իրենց ուսերին են կրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները»,– ասված է հայտարարության  մեջ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    25 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: