Մարդիդ- Բարսելոնա. փնտրվում են միջնորդներ
Եթե Կատալոնիան դառնա անկախ պետություն, Եվրոպական միությունն որպես իր անդամ կճանաչի միայն Իսպանիային: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ Կատալոնիայի անկախությունը «քաղաքական ֆանտաստիկա» է:
Սակայն կատալոնական իշխանություններն այդպես չեն կարծում: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կատալոնիան կհայտարարի Իսպանիայից անկախանալու մասին առաջիկա օրերին:
Չնայած հանրաքվեից հետո Պուչդեմոնը հայտարարեց, որ Բարսելոնան պատրաստ է երկխություն սկսել Մադրիդի հետ, սակայն վերջինս որևէ կերպ չի արձագանքում կատալոնական իշխանությունների այս հայտարարությանը: Մադրիդում շարունակում են պնդել, որ անկախության ոչ մի հանրաքվե չի կայացել, որ հոլտեմբերի 1-ին իսպանական ոստիկանությունն որևէ բռնություն չի գործադրել կատալոնացիների նկատմամբ, և իրենք շարունակելու են պաշատպանել երկրի միասնությունը: Նախօրեին պաշտոնական Մադրիդի այս դիրքորոշման պաշտպանությամբ հանդես եկավ նաև Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, ով շատ հազվադեպ է հանդես գալիս ուղերձով:
Թագավորի այս ելույթը, բնականաբար, Կատալոնիայում վատ ընդունեցին. Կառլես Պուչդեմոնը թագավորին մեղադրեց կատալոնացիների կարծիքը անտեսելու մեջ: Կատալոնիայում անկախության կողմնակիցների բազմահազարանոց գործադուլների ֆոնին նա ևս մեկ անգամ հավաստիցրեց, որ իրենք հետ չեն կանգնի ժողովրդին տված խոստումից՝ հանրաքվեում անկախության կողմնակիցների հաղթանակի դեպքում միակողմանիորեն հայտարարել ինքնավարության անկախության մասին:
Նման պայմաններում ակնհայտորեն Մադրիդն ու Բարսելոնան դժվար կարողանան երկխոսություն սկսել, իսկ նրանց այդ հարցում օգնել ցանկացողները շատ չեն: Բարսելոնան ցանկանում էր միջնորդի կարգավիճակում տեսնել Եվրոպական միությունն, որը, սակայն, հրաժարվել է այդ առաքելությունից՝ նշելով, որ դա բացառապես Իսպանիայի ներքին գործն է: Նշենք, որ առանձին եվրոպական երկրները ևս չեն շտապում օգնել այս հարցում (Մերկելը ևս հրաժարվել է կատալոնական խնդրում միջնորդի դերը ստանձնելուց):
Մադրիդի և Բարսելոնայի միջև երկխոսություն սկսելու միջնորդությամբ հանդես գալու պատրաստակամություն են հայտնել միայն Կատալոնիայի փաստաբանների կոլեգիան և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը: Ինչ կստացվի այս նախաձեռնությունից, դժվար է ասել:
այլ նյութեր այս թեմայով
- Կատալոնիա՝ «Իսպանիայի տնտեսական ժառանգությունը» 2019թ. Կատալոնիան «Եվրոպայի ապագայի քաղաքաներ և տարածաշրջաններ» վարկանիշում զբաղեցրել է առաջի հորիզոնականը՝ կյանքի...
- Կատալոնացի անջատողականները համաձայնել են կոալիցիոն կառավարություն կազմել անկախության շուրջ բանակցությունների դիմաց Կուսակցության մամուլի խոսնակ Մարտա Վիլալտան հայտարարել է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ստիպված է ընտրություն...
- Կատալոնիայում անկարգությունների հետևանքով տուժել է գրեթե 90 մարդ Անկարգությունների շրջանակում ձերբակալվել է 31 մարդ:
- Կատալոնացի առաջնորդների դատավճիռը հրապարակվեց, սպասվում են նոր ցույցեր Ինքնորոշման իրավունքի շուրջ ծագող հակասությունների փորձը ցույց է տալիս, որ մայրաքաղաքների կոշտ արձագանքը նման...
- Կատալոնիայի անկախության հակառակորդների թիվը գերազանցել է կողմնակիցների թվին. հարցում Հարցմանը, որն անցկացվել է հունիսի 25-ից մինչև հուլիսի 17-ը, մասնակցել է շուրջ 1,5 հազար մարդ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ