ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարդիդ- Բարսելոնա. փնտրվում են միջնորդներ

Sabemos Digital

Եթե Կատալոնիան դառնա անկախ պետություն, Եվրոպական միությունն որպես իր անդամ կճանաչի միայն Իսպանիային: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ Կատալոնիայի անկախությունը «քաղաքական ֆանտաստիկա» է:

Սակայն կատալոնական իշխանություններն այդպես չեն կարծում: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կատալոնիան կհայտարարի Իսպանիայից անկախանալու մասին առաջիկա օրերին:

Չնայած հանրաքվեից հետո Պուչդեմոնը հայտարարեց, որ Բարսելոնան պատրաստ է երկխություն սկսել Մադրիդի հետ, սակայն վերջինս որևէ կերպ չի արձագանքում կատալոնական իշխանությունների այս հայտարարությանը: Մադրիդում շարունակում են պնդել, որ անկախության ոչ մի հանրաքվե չի կայացել, որ հոլտեմբերի 1-ին իսպանական ոստիկանությունն որևէ բռնություն չի գործադրել կատալոնացիների նկատմամբ, և իրենք շարունակելու են պաշատպանել երկրի միասնությունը: Նախօրեին պաշտոնական Մադրիդի այս դիրքորոշման պաշտպանությամբ հանդես եկավ նաև Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, ով շատ հազվադեպ է հանդես գալիս ուղերձով:

Թագավորի այս ելույթը, բնականաբար, Կատալոնիայում վատ ընդունեցին. Կառլես Պուչդեմոնը թագավորին մեղադրեց կատալոնացիների կարծիքը անտեսելու մեջ: Կատալոնիայում անկախության կողմնակիցների բազմահազարանոց գործադուլների ֆոնին նա ևս մեկ անգամ հավաստիցրեց, որ իրենք հետ չեն կանգնի ժողովրդին տված խոստումից՝ հանրաքվեում անկախության կողմնակիցների հաղթանակի դեպքում միակողմանիորեն հայտարարել ինքնավարության անկախության մասին:

Նման պայմաններում ակնհայտորեն Մադրիդն ու Բարսելոնան դժվար կարողանան երկխոսություն սկսել, իսկ նրանց այդ հարցում օգնել ցանկացողները շատ չեն: Բարսելոնան ցանկանում էր միջնորդի կարգավիճակում տեսնել Եվրոպական միությունն, որը, սակայն, հրաժարվել է այդ առաքելությունից՝ նշելով, որ դա բացառապես Իսպանիայի ներքին գործն է: Նշենք, որ առանձին եվրոպական երկրները ևս չեն շտապում օգնել այս հարցում (Մերկելը ևս հրաժարվել է կատալոնական խնդրում միջնորդի դերը ստանձնելուց):

Մադրիդի և Բարսելոնայի միջև երկխոսություն սկսելու միջնորդությամբ հանդես գալու պատրաստակամություն են հայտնել միայն Կատալոնիայի փաստաբանների կոլեգիան և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը: Ինչ կստացվի այս նախաձեռնությունից, դժվար է ասել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: