ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ն ընդունել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը քննադատող բանաձև

ԵԽԽՎ-ն ընդունել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը քննադատող բանաձև։

«Ժողովրդավարական համակարգերի գործունեությունն Ադրբեջանում» կոչվող  բանաձևում Վեհաժողովը մտահոգություն է հայտնել խոսքի ազատության սահմանափակման նպատակով քրեական իրավունքի կամայական կիրառման խնդրի վերաբերյալ, որն ընդգծվել է Նախարարների կոմիտեի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ վերահսկողության շրջանակում:

Դեսպանները մտահոգություն են հայտնել նաև արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների և հավաքների ազատության սահմանափակումների կապակցությամբ:

Պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին անմիջապես իրականացնել  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիարժեք կատարումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, լրագրողների համար ստեղծել իրենց աշխատանքը ազատ կատարելու պայմաններ, ինչպես նաև շտկումներ իրականացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման իրավական շրջանակներում, որպեսզի դրանք լիովին համապատասխանեցվեն Եվրոպայի խորհրդի չափանիշներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: