Նախընտրական կրքերը Ղրղըզստանի և Ղազախստանի միջև ճգնաժամի պատճառ են դարձել
Հոկտեմբերի 15-ին Ղրղզստանում կկայանան նախագահական ընտրություններ: Նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու, որոնցից միայն երկուսն ունեն իրական շանս դառնալու նախագահ՝ նախկին վարչապետ Սոորոնբայ Ժէէնբելովը և ընդդիմության թեկնածու Օմուրբեկ Բաբանովը: Նրանց միջև ընթանում է բավականին թեժ պայքար, ինչն ազդում է նաև Ղազախստանի և Ղրղըզստանի հարաբերությունների վրա:
Բաբանովն, ով սոցհարցումների համաձայն ընտրապայքարի առաջատարն է, շաբաթներ առաջ հանդիպում է ունեցել Ղազախստանի իշխանությունների, այդ թվում` նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Սա բավականին վատ ընկալվեց Բիշքեքում. գործող նախագահ Ալմազմեկ Աթամբաևն, ով աջակցում է Ժէէնբելովին և նրա ընտրվելու դեպքում, ըստ վերլուծաբանների, պատրաստվում է դառնալ երկրի վարչապետ, այս կապակցությամբ բավականին կոշտ քննադատության ենթարկեց Աստանային՝ վերջինիս մեղադրելով Ղրղըզստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Բնականաբար, Ղազախստանի և Նազարբաևի հասցեին հնչող քննդատությունները չէին կարող առանց արձագանք մնալ Աստանայում, և արդյունքում երկու երկրների միջև իսկական դիվանագիտական պատերազմ է սկսվել: Ղրղզստանի նախագահը նույնիսկ չեղարկել է իր մասնակցությունը հոկտեմբերի 10-11-ը Սոչիում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին Նազարբաևի հետ չհանդիպելու համար:
Աթամբաևի բավականին ցածր վարկանիշի պայմաններում ակնկալել, որ ղրղզների մեծամասնությունը կընտրի վերջինիս քաղաքական գիծը շարունակելու հակված Ժէէնբելովին, չարժե, ուստի գործող նախագահը, Բաբանովին որպես Ղազախստանի դրածո ներկայացնելով, ամենայն հավանականությամբ նպատակ է հետապնդում նրան հանել մրցապայքարից, և այդ կերպ ապահովել իր թեկնածուի հաղթանակը: Սակայն որքանո՞վ է արդարացված ներքաղաքական խնդիրներ լուծելու համար հարևան երկրի հետ հարաբերություններում լարվածություն առաջացնելու Աթամբաևի այս քաղաքականությունը:
Թեև Աստանան կտրականապես հերքում է հարևան երկրի ներքին գործերին միջամտելու Աթամբաևի մեղադրանքները, սակայն պետք է նկատել, որ վերջինիս հայտարարությունները բնավ անհիմն չեն: Վերջին երկու տարիների ընթացքում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ Ղրղզստանի նախագահը մեղադրանքներ և քննադատություններ է հնչեցնում Ղազախստանի հասցեին, և նախորդներն ակնհայտորեն կապված չեն ընտրությունների հետ: Ղազախստանը՝ որպես Կենտրոնական Ասիայի ամենուժեղ երկիր, փորձում է իր գերիշխանությունը հաստատել տարածաշրջանում, և այս առումով հարևան Ղրղզստանը, որը դեռ խորհրդային ժամանակներից ընկալվում է, որ Ղազախստանի «փոքր եղբայր», թերևս ամենաշատն է հետաքրքրում Աստանային: Ղազախ փորձագիտական որոշ շրջանակներ անգամ հայտարարում են, որ բնական ռեսուրսներ չունեցող Ղրղզստանը պետք է որպես ինքնավարություն միանա Ղազախստանին, հակառակ դեպքում՝ Ղրղզստանը կարող է դառնալ Չինաստանի անկլավ (վերջինս Ղրղզստանում տնտեսական լուրջ հետաքրքրություններ ունի և սկսել է խոշոր հողատարածքներ գնել սահմանային շրջաններում): Ղազախստանի նման վերաբերմունքը, բնականաբար, դուր չի գալիս Բիշքեքին, որը վերջին տարիների սկսել է բարձրաձայնել իր դժգոհությունը: Աթամբաևի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ վերջին շրջանում Աստանան ակտիվացրել է իր ջանքերը Ղրղզստանում իր ազդեցության ամրապնդման ուղղությամբ՝ այդ թվում նաև ընտրություններում իրական աջակցություն ցուցաբերելով ընդդիմադիր թեկնածուին:
Ղազախստանին ուղղված Աթամբայի քննադատությունները նման պայմաններում կարող է որոշակի դիվիդենտներ բերել Ժէէնբելովին, ինչպես նաև Աստանային հետ պահել հարևան երկրում իր ազդեցությունն ամրապնդելու բացահայտ գործողություններից: Իսկ ինչ վերաբերում է երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս լարվածությանը, պետք է նշել, որ իրական լարվածություն երկու երկրների միջև չկա և ընտրություններից հետո Աստանան և Բիշքեքը շարունակելու են համագործակցել նախկինի պես, եթե նույնիսկ ընտրվի անցանկալի համարվող Ժէէնբելովը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 10%
Քամի՝ 0,51 կմ/ժ