Այսօր նշվում է Թարգմանչաց տոնը
Դարեր շարունակ հայ ազգը, կանգնելով դժվարությունների, պառակտման, պատերազմի ու ոչնչացման եզրին, գտել է փրկության իր ճանապարհը. զենքից բացի` հավատ, միտք ու գրիչ, գրում է Qahana.am-ը:
387թ. Հայաստանը, բաժանված լինելով երկու մասի, այս անգամ ևս կանգնեց մեծ խնդրի առաջ. մի կողմից` կրոնական, իսկ մյուս կողմից` քաղաքական: Դեռ 301 թվականին, երբ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, հայ ժողովուրդը գրում ու կարդում էր հունարեն և ասորորեն լեզուներով: Արդյունքում շատերն էին դժվարանում հասկանալ Սուրբ գիրքը և Աստծո պատգամները, ինչը խոցելի էր դարձնում հավատքը:
301 թվականին առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը սկսել էր կատարել առաջին քայլերն Աստծուն լսելու, ճանաչելու և հասկանալու համար: Սակայն մինչև 5-րդ դար հայկական եկեղեցիներում Աստծո խոսքը հնչում էր տարբեր լեզուներով` հունարեն և ասորերեն, ուստի անհրաժեշտ էին անհատներ, ովքեր կկարողանային մեկնել, թարգմանել Աստծո խոսքը:
Ահա այս պայմաններում էր, որ Ս. Մեսրոպ վարդապետը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ և Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը, այնուհետև Աստվածաշնչի թարգմանությանը:
Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։
Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթից, որի վրա գրում էր, և նկատել է Աստծո ձեռքը, որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը: Դա բեկումնային դարձավ հայ ժողովրդի թե՛ կրոնական, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական կյանքի հետագա ընթացքի համար:
Գրերի գյուտից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտներն անցան թարգմանական աշխատանքներին, որի նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով:
Առաջին նախադասությունը եղավ Սողոմոնի «Առակաց գրքից» թարգմանված հատվածը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ապա սկսվեց Աստվածաշունչ մատյանի ամբողջական թարգմանությունը, որը տևեց ընդհանուր առմամբ 30 տարի և ֆրանսիացի գիտնական Լա Կրոզի կողմից համարվեց «Թարգմանությունների թագուհի»:
Աստված խոսեց հայերեն, խոսեց հարազատ ու կենդանի լեզվով: Սուրբ թարգմանիչները ստեղծեցին այն ճանապարհը, որով Աստված մոտեցավ մեզ, և մենք մոտեցանք Աստծուն: Աստված մեզ հետ խոսեց հայերեն:
Նրանք եղան Աստծո թարգմանիչները և «թարգմանեցին Աստծուն»: Եվ այս անփոխարինելի ներդրման համար Հայ Առաքելական եկեղեցին սահմանել է հատուկ տոն՝ Ս. Թարգմանչաց տոն, որը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այս տարի՝ հոկտեմբերի 14-ին:
5-րդ դարով , սակայն, չավարտվեց թարգմանչաց շարժումը: Ամեն տարի այս տոնը հիշեցնում է Աստծո խոսքը լսելու, հասկանալու և այն հասանելի դարձնելու կարևորության մասին:
Իզուր չէ կարևորվում առաջին թարգմանված նախադասությանը. «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, կատարել Նրա խոսքը:
Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը Հայաստանում նշվում է Թարգմանչաց տոնը, որը ժողովրդի հարգանքի տուրքն է հայոց գրերին ու մշակույթին: Տոնը նվիրված է հայոց գրերի եւ մշակույթի նվիրական գործիչներին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ