«Գերգաղտնի» Սամվել Քոչարյանց. խորհրդային միջուկային զինանոցի «հայրը»
1993 թվականի սեպտեմբերյան համարում «Օգանյոկ» ամսագիրը տեղադրել էր «Մեծ կոնստրուկտորի գաղտնի մահը» վերնագրով մահախոսական: «Մահացել է 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանից մեկը՝ Սամվել Գրիգորի Քոչարյանցը: Այս անունը լսել էին ֆիզիկոսներն ու հրթիռագետները, պետության բարձրագույն ղեկավարությունն ու ԿՀՎ աշխատակիցները, սակայն քչերը գիտեին, թե որտեղ է նա ապրում, ինչ է մտածում, որտեղ է լինում: Նրա անձնագրում նշված էր, որ բնակվում է Մոսկվայում, սակայն հասցեն կեղծ էր՝ ո՛չ փողոցը, ո՛չ տունն իրականում գոյություն չունեին: Սակայն, անձնագրում հատուկ նշան կար, ըստ որի ոստիկանության աշխատակիցներն անձնագրի սեփականատիրոջ հետ կարող էին համագործակցել և ամենաբարձր հարգանքը ցուցաբերել վերջինիս հանդեպ», - գրում է Asmaryan.blogspot.am-ը:
Սամվել Քոչարյանցը, ով վեցերորդ երեխան էր ընտանիքում, ծնվել է 1909 թ.-ին Նոր Բայազետում (ններկայիս՝ Գավառը) Սևանա լճի հարևանությամբ: Ընտանիքը աղքատ չէր, բայց հարուստ էլ չէր: Սամվելը սկսել է ուսանել Երևանի պետական համալսարանում, սակայն նրան հեռացրել են այնտեղից ինչ-որ մեկի զրպարտության պատճառով, և 1930 թ.-ին Քոչարյանցը ստիպված է եղել մեկնել Մոսկվա: Սամվել Քոչարյանցը երեք տարի աշխատել է գործարանում, որը չուներ անուն և միայն 24 համարն էր կրում, որից կարելի է եզրակացնել, որ դրա արտադրությունն ամենևին սպառողական չէր: Այդ տարիները, հավանաբար, դարձան Սամվել Քոչարյանի ապագա գաղտնի կյանքի սկիզբը:
Այնուհետև Սամվել Քոչարյանը չորս տարի սովորել է Մոսկվայի էներգետիկ ինստիտուտում: Նա ավարտել է ասպիրանտուրան՝ զուգահեռ դասավանդելով Տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնում, և պատերազմի առաջին ամռանը պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը: Քոչարյանցը կարող էր դասախոս դառնալ և ոչ թե «պետական գաղտնիք», բայց նրա համար լրիվ այլ ճակատագիր էր սահմանված, գրում է Urbattert.am-ը:
երիտասարդ գիտնականի կտրուկ շրջադարձը կյանքում վրա հասավ 1947 թ.-ի սեպտեմբերին, երբ երկրում ծայրաստիճան գաղտնիության պայմաններում սկսվեցին միջուկային ծրագրի շուրջ աշխատանքները: Խիտ անտառում տեղակայված Սառով փոքրիկ գյուղում տեղակայվել էր ԽՍՀՄ միջուկային կենտրոնը՝ ԿԲ-11 կոչվող գաղտնի օբյեկտը: Ֆանտաստիկ գաղտնիության վարագույրը փակում էր միջուկային կենտրոնը: Գյուղն բացակայում էր բոլոր քարտեզներում: Տարբեր տարիների փաստաթղթերում այն կոչվել է տարբեր կերպ: Ամենից շատ հայտնի է եղել որպես «Արզամաս-16»: Եվ ահա Սամվել Քոչարյանցը գրեթե կես դար ապրել և կառուցել է այս գիտական քաղաքը: Նա դարձել է Խորհրդային Միության ամենագաղտնի մարդկանցից մեկը: 1959 թ.-ին Քոչարյանցի գլխավորությամբ ստեղծվել է Կոնստրուկտիվ Բյուրոն: Եվ նա ղեկավարել է այն երեք տասնամյակ՝ մինչև 1990 թվականը:
Ինչպես պարզվել է, գիտնականի ղեկավարությամբ ստեղծվել են միջուկային ռումբեր, պայթուցիկներ, տորպեդաներ, ռազմական հրթիռների գլխիկներ և այլն: Շնորհիվ իր եզակի գաղափարների և հսկայածավալ աշխատանքի՝ ստեղծվեցին միջուկային զենքի մի քանի սերունդներ, որոնք հիմք դարձան ԽՍՀՄ միջուկային ողջ զինանոցի համար: Քոչարյանցը մեկն է այն մարդկանցից, ովքեր Խորհրդային Միությունը մեծ ատոմային տերություն դարձրեցին: Նրա շնորհիվ հնարավոր դարձավ շատ արագ տապալել ԱՄՆ-ի միջուկային մենաշնորհը: Սամվել Քոչարյանցի մեծագույն ձեռքբերումները պատշաճ կերպով գնահատվել են պետության կողմից: Նա ճանաչվել է Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր, Ստալինի, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ՌՍՖՍՀ Գիտություն և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինի վեց շքանշանների և Հոկտեմբերյան հեղափոխության ասպետ, Սառովի և Գավառի պատվավոր քաղաքացի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Խորհրդային Միությունում ընդամենը 205 հոգու է շնորհվել Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի տիտղոս: Նրանցից միայն 57 հոգի են ստացել այն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, և նրանց մեջ են մեր երեք հայրենակիցները՝ Արտեմ Միկոյանը, Վիկտոր Համբարձումյանն ու Սամվել Քոչարյանցը, գրում է Sobesednikarmenii.ru:
Քոչարյանցը կյանքի ընթացքում միայն մեկ անգամ է կրել իր բոլոր պարգևները, երբ եկել է Հայաստան՝ հայրենի Գավառ: Եվ երբ նա հանել է վերարկուն, բոլորը ապշահար են եղել. Հայաստանում ոչ ոք չի էլ կասկածել, որ իրենց հայրենակիցն այդքան արժանավոր մարդ է եղել: Քոչարյանցը երբեք չի մոռացել իր հայրենի Հայաստանը: Առաջին իսկ հնարավորության դեպքում, թեկուզ կարճ ժամանակով, փորձել է գալ հայրենիք: Նա շատ մտահոգված էր ղարաբաղյան հակամարտության հարցով: Զարմանալի չէ, քանի որ, ինչպես հայտնի է դառնում «Ամենագաղտնի Ք-ն՝ Սամվել Քոչարյանց» գրքից, նրա նախնիները Ղարաբաղի մելիքներ են եղել:
1985 թ.-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հրավերով Քոչարյանցը ժամանել է Էջմիածին, որտեղ Կաթողիկոսի նստավայրում տեղի է ունեցել ջերմ և անմիջական խոսակցություն:
Վազգեն Առաջինը գիտնականին իր դիմանկարն է նվիրել և անվան առաջին տառերով թաշկինակը: Սամվել Քոչարյանցը պահել է սրբազան նվերները, իսկ հայ ժողովրդի կաթողիկոսի դիմանկարը անընդհատ կախված է եղել գիտնականի գլխավերևում: Վազգեն Առաջինը Քոչարյանցին է նվիրել նաև հայոց այբուբենի փորագրությունը, որը կախված է եղել նրա գրասենյակի պատին: Գիտնականի խոսքով՝ ինքն ամեն օր օրհնություն է ստացել իր հոգևոր առաջնորդից`«ստեղծելու և ծառայելու հայրենիքի բարօրությանը», գրում է Asmaryan.blogspot.am-ը:
Սամվել Գրիգորիևիչ Քոչարյանցը մահացել է 1993 թ.-ի օգոստոսի 4-ին, և թաղվել է Սառովում: Նրա մահախոսականում նշված են հետևյալ տողերը. «Մեծերը հեռանում են մեզնից, ցավոք սրտի, հանկարծակի: ARZAMAS-16-ի ողբերգություն: Ցավալի օր Ռուսաստանի Դաշնային Միջուկային կենտրոնի համար: Կյանքից հեռացավ 20-րդ դարի ականավոր գործիչներից մեկը...»:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ