ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ

Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հաստատման 90-ամյակի առիթով հովվապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` հրավերով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և թեմական խորհրդի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ 

Այցի ընթացքում Նորին Սրբությանը ուղեկցելու են Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը և Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը:

Այս օրերին Նորին Սրբությունը կնախագահի թեմի 90-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, այցելություններ կկատարի Լոս Անջելեսի շրջանի հայկական դպրոցներ, առաջնորդարանում հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև թեմի երիտասարդների, հայկական վարժարանների սաների և շաբաթօրյա դպրոցների աշակերտների հետ:  

Հոկտեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետը Ս. Պատարագ կմատուցի Ս. Ղևոնդյանց առաջնորդանիստ տաճարում, որի ավարտին Նորին Սրբության գահակալության 18-րդ տարեդարձի առիթով կկատարվի Հայրապետական մաղթանք:

Այցի շրջանակներում, հոկտեմբերի 30-ին, Վեհափառ Հայրապետը մեկօրյա այցելությամբ կմեկնի Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպում կունենա հայ համայնքի հետ, ինչպես նաև կմասնակցի Մեխիկոյի Մայր Տաճարում միջեկեղեցական հատուկ արարողությանը` ի հիշատակ երկրաշարժի զոհերի:

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում նոյեմբերի 1-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: