ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը շնորհավորել է Ավստրիայի ժողովրդական կուսակցությանը ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

president.am

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցին ՝ խորհրդարանական ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:

«Հայաստանի համար Ավստրիան կարևորագույն գործընկեր է, որի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` 25 տարիների ընթացքում, հայ-ավստրիական երկկողմ հարաբերություններին մշտապես ուղեկցել են փոխադարձ հարգանքը և վստահությունը։ Շնորհակալ ենք, որ այս տարիներին Ավստրիան մշտապես աջակցել է Հայաստանին՝ իր նշանակալի ներդրումը բերելով մեր երկրի կայուն զարգացմանը»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում։

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտանիքի մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ավստրիայի ժողովրդական կուսակցության միջև կապերի խրախուսումն ու հետևողական ընդլայնումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: