Ադրբեջանն ինձ ուզում էր փոխել Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ. Լապշին
Ադրբեջանի իշխանությունները 2017 թվականի փետրվարին փորձել են համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ առաջարկելով այդ երկրի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխանակել Ստեփանակերտում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին բացահայտումն արել է անձամբ բլոգերը՝ Լապշինը: «Կարճ հիշեցնեմ, որ այդ երկու անձինք ադրբեջանական ԶԼՄ-ների տարբերակով պարզապես զբոսաշրջիկներ էին, ովքեր որոշել էին այցելել հայերի կողմից վերահսկվող Ղարաբաղում իրենց հարազատների գերեզմաններ: Նրանք Աղդամի շրջանում անցել էին շփման գիծն ու հարազատների գերեզմանների այցելությունը սկսել հայ երեխայի սպանությունից: Ստեփանակերտում դատական նիստի ժամանակ նրանք պատմեցին, թե երեխան իրենց տեսել է և ստիպված են եղել սպանել, որպեսզի չմատնի: Այնուհետև նրանք վազել են անտառներով, թաքնվել են, ապա դուրս են եկել ինչ-որ գյուղ, սպանել երկու մարդու, ովքեր փորձել են իրենց բռնել: Երրորդ «զբոսաշրջիկին» հայ զինվորականները սպանել էին փոխհրաձգության ժամանակ: Կարճ ասած, նրանք խաղաղարար «զբոսաշրջիկներ» էին, ովքեր եկել էին Ադրբեջանից՝ այն էլ Կալաշնիկով ինքնաձիգով», - հիշեցրել է Լապշինը՝ նշելով, որ Արցախի դատարանը նրանց դատապարտել է ցմահ ազատազրկման:
Բլոգերը պատմել է, որ Ադրբեջանն իրեն ձերբակալելուց հետո փորձել է սադրել Ռուսաստանին՝ ասելով, որ եթե այդ երկիրը օգնի «զբոսաշրջիկ-դիվերսանտներին» հետ վերադարձնելու նպատակով Հայաստանի հետ բանակցություններին, ապա դա կարագացնի հենց իր ազատ արձակումը: «Ռուսաստանի ԱԳՆ շատ բարձրաստիճան մի մարդու խոսքով՝ այդ իրադրությունը հունից հանել է անձամբ Սերգեյ Լավրովին և Ադրբեջանն այս առաջարկով ուղարկվել է գրողի ծոցը: Ռուսական կողմն ընդհանրապես չէր կարող հասկանալ և ընդունել, թե ինչ կապ ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինն ադրբեջանցի դիվերսանտների հետ: Եվ որ ամենակարևորն է՝ ինչի համար Հայաստանը, ում քաղաքացին ես չեմ հանդիսանում, պետք է իմ փոխարեն հանձներ մարդասպաններին: Ավելի ուշ այդ իրադրության մասին տեղյակ պահվեցին նաև Իսրայելի իշխանությունները, որոնց ևս խիստ զայրացրել էր Ադրբեջանի դիրքորոշումը»,- հայտնել է բլոգերը:
Լապշինը պատմել է, որ պաշտոնական Բաքվի այս ծրագրի մասին առաջին անգամ լսել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննիչի կողմից հարցաքննության ժամանակ: «Ասել, որ ես պարզապես ապշել էի այս երկրի, ում թաթերում էի հայտնվել, անհեթեթ գործողություններից, նշանակում է ոչինչ չասել: Բավական չէ, որ ես արդեն իսկ այնտեղ ինձ զգում էի որպես աֆղան թալիբ գերի, դեռ մի բան էլ՝ ինձնով առևտուր անելու այս փորձերը: Ռուսաստան, շնորհակալ եմ սկզբունքայնության համար: Նույնը նաև Իսրայելին: Եվ շնորհակալ եմ Հայաստանին, որ չնահանջեց: Մարդկային տեսանկյունից ես կարող եմ հասկանալ, որ հազարավոր ադրբեջանցիներ ղարաբաղյան պատերազմի արդյունքում դարձել են փախստական: Ինչպես և հազարավոր հայեր Բաքվից և Սումգայիթից: Ես հասկանում եմ հարազատների գերեզմանները տեսնելու այդ մարդկանց ցանկությունը: Եվ շատ դաժան է, որ Ադրբեջանն արգելում է հայերին այցելել այդ երկիր անգամ զբոսաշրջիկի կարգավիճակով: Նույնն էլ անում է Հայաստանը: Սակայն հանուն ինչի է պետք շփման գիծն անցնել ինքնաձիգներով և կրակել սովորական մարդկանց վրա, ում պատահաբար նկատել են: Սա արդեն զբոսաշրջություն չէ, դա ասում եմ ես, որպես մեծ փորձ ունեցող զբոսաշրջիկ: Սա պարզապես ջիհադ է»,- հայտարարել է Լապշինը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 0 կմ/ժ