ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք գրողը՝ հաղորդավարուհուն. «Սիրելի՛ հայ քույրս, որպես թուրք` ես բոլոր հայերից ներողություն եմ խնդրում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որպես թուրք ես բոլոր հայերից ներողություն եմ խնդրում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի տաղավարում հայտարարել է թուրք գրող Քեմալ Յալչընը:

«Ես նախևառաջ կուզեմ, որ թուրքերն ու հայերը, թուրքերն ու քրդերը և ողջ մարդկությունը բարեկամաբար ապրեն և թշնամանք չունենան: 100 տարի շարունակ հայերը պայքարում են, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, թուրքերն էլ այն չճանաչելուց են հոգնել: Ցեղասպանությունը շատ երկրներ են ճանաչել, սակայն ոչ Թուրքիան: Իմ փափագն այն է, որ մի օր Թուրքիան էլ կընդունի Հայոց ցեղասպանությունը և մենք խաղաղությամբ կապրենք: Կուզեմ, որ մեր գալիք սերունդները բարեկամաբար ապրեն»,-ասել է նա:

Թուրք գրողը լրագրողուհուն է դիմել հայերեն «սիրելի հայ քույրս» արտահայտությամբ և ասել. «Քո ցավերն իմ ցավերն են: Որպես թուրք ես բոլոր հայերից ներողություն եմ խնդրում: Ներելը դժվար է, սակայն ներվելն ավելի դժվար է, ինձ ներեցեք»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    23°  13° 
    21.05.2024
    20°  13° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: