«Գահերի խաղը». ինչո՞ւ է Սաուդյան Արաբիան սրում տարածաշրջանային իրավիճակը
Սաուդյան Արաբիայում օրերս 40 բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ 11 արքայազնի, 4 գործող նախարարի ձերբակալությունը խոսում է աս-Սաուդների թագավորական տանն առկա խնդիրների մասին, որոնք ավելի սրվեցին, երբ իշխող թագավորը՝ 81-ամյա Սալմանը, խախտելով թագավորական ընտանիքում գործող ավանդույթը, թագաժառանգ նշանակեց իր կրտսեր որդուն՝ 31-ամյա Մուհամմադ բեն Սալմանին: Նշենք, որ Սաուդյան Արաբիայում մինչ այժմ թագը ժառանգել են թագավորության հիմնադիր Աբդուլ Ազիզ աս-Սաուդի որդիները (45), այսինքն` գահն ոչ թե հորից անցնում էր որդուն, այլ եղբորից՝ եղբորը:
Սալմանը սկզբում այս ավանդույթը խախտեց՝ իր եղբորը զրկելով գահը ժառանգելու իրավունքից, այնուհետև թագաժառանգ արքայազնի կոչումից զրկեց նաև իր ավագ զարմիկին՝ այդ կոչումը շնորհելով իր կրտսեր որդուն: Սա, բնականաբար, թագավորական ընտանիքում, որտեղ հաշվվում է 5-6 հազար արքայազն, որոշակի լարվածություն առաջացրեց. թագավոր փաստորեն կարող է դառնալ ցանկացած ոք, այլևս պարտադիր չէ լինել ավագը:
Նման պայմաններում Մուհամմադ բեն Սալմանը «ստիպված» է հնարավորինս չեզոքացնել իր իշխանության համար առկա սպառնալիքները: Այս նպատակով սկզբնական շրջանում կիրառվում էր արքայազներին՝ առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու տնային կալանքի տակ պահելու պրակտիկան: Այժմ արքայազնը, կարծես թե, անցել է ավելի խիստ գործելաոճի՝ միևնույն ժամանակ իր գործողությունների համար աշխարհին և սաուդական հասարակության համար միանգամայն ընդունելի պատճառաբանությամբ՝ կոռուպցիայի մեղադրանքներ (այդ մեղադրանքների արդարացիություն չի բացառվում):
Նշենք, որ սաուդյան արքայական ընտանիքի մի շարք անդամներ թագաժառանգի նկատմամբ բասացական են տրամադրված ոչ միայն թագաժառանգության ավանդույթների խախտման, այլ նաև նրա վարած քաղաքականության (հատկապես՝ ներքին) պատճառով: Այսպես, 31-ամյա արքայազնը թագավորությունում սկսել է արդիականացման գործընթաց (Saudi Vision 2030), որը վերաբերում է ոչ միայն երկրի տնտեսությանը, այլ նաև արժեհամակարգին: Մուհամմադ բեն Սալմանն արդեն հայտարարել, որ թագավորությունը հնարավորինս արագ պետք է վերադառնա չափավոր իսլամին: Թերևս նրա գործոնով է պայմանավորված, որ Սաուդյան Արաբիայում վերջապես կանանց թույլատրվեց մեքենա վարել, ինչպես նաև կանայք իրավունք ստացան մարզական միջոցառումներին մասնակցելու համար մարզադաշտ գնալ: Նման բարեփոխումներն ընդհանրապես դուր չեն գալիս հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ևս փորձում են ընդդիմություն ձևավորել արքայազնի դեմ:
Իր իշխանության համար հնարավոր սպառնալիքները հաղթահարելու համար՝ Մուհամմադ բեն Սալմանն օգտագործում է նաև արտաքին քաղաքականությունը: Նշենք, որ արքայազների ձերբակալության օրը սաուդյան մայրաքաղաքի օդանավակայանի մոտ Եմենի ապստամբների արձակած բալիստիկ հրթիռի պատճառով պայթյուն որոտաց, ինչն էր-Ռիադն օգտագործեց՝ իր թշնամի Իրանի նկատմամբ հռետորաբանությունը խստացնելու համար: Սա որոշակիորեն շեղեց սաուդյան հասարակության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից: Եվ սա միակ զուգադիպությունը չէ: Իրանի հետ ունեցած հարաբերությունների պատճառով Կատարի շուրջ առաջացած ճգնաժամը համընկավ սաուդյան թագավորի կողմից թագաժառանգ արքայազնին կոչումից զրկելու և Մուհամմադ բեն Սալմանին այդ պաշտոնում նշանակելու հետ, ինչը, կարծում ենք, ևս պատահականություն չէ:
Այսպիսով, կարելի է ասել, որ Սաուդյան Արաբիան այսօր կանգնած է իր հիմնադրման օրվանից՝ 1932 թվականից ի վեր, ամենամեծ փոփոխությունների շեմին, ինչը որոշակի ազդեցություն է ունենում նաև տարածաշրջանային իրավիճակի վրա:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 2,06 կմ/ժ